Եկեք՝ որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր գնում ենք ընտրությունների։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման իր առաջարկին։ Հարցին՝ արդյոք կա՞ն բաներ, որոնք մինչեւ ընտրությունների անցկացումը փոխվելու են, Փաշինյանն ասաց, որ դա նույնպես պետք է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա դառնա.
«Այո, մենք այսօր ունենք խորհրդարանական մեծամասնություն, որով կարող ենք այդ հարցերը լուծել, քննարկել «Իմ քայլը» խմբակցության ներսում գալ համաձայնության եւ լուծել։ Բայց մենք ուզում ենք, որ նաեւ այդ թեմաներով լինի քննարկում, եւ մենք լսենք տեսակետներ, բովանդակային քննարկում ունենանք ամեն ինչի մասին։ Այսքան ժամանակ ես ոչ լրագրողների, ոչ որեւէ մեկի հետ զրույցում չեմ խուսափել որեւէ հարցի պատասխանելուց։ Մարդիկ պնդում են, որ դավաճա՞ն է, ինձ մեղադրում են դավաճանության մեջ։ Շատ լավ, պատրաստ եմ առերեսվել այդ մեղադրանքի հետ, թող մարդիկ որոշեն՝ դավաճա՞ն եմ, թե՞ ոչ։ Ես խուսափո՞ւմ եմ որեւէ մեղադրանքից։ Շատ լավ, ընտրական օրենսգիրք, ես ունեմ իմ պատկերացումները՝ դա ինչպիսին պետք է լինի, թող մյուսներն էլ ասեն իրենց պատկերացումները»։ Անդրադառնալով դատական համակարգին՝ Փաշինյանն ասաց. «Դատական համակարգը պսեւդո-էլիտայի մասն է դարձել»։ Հարցին՝ արդյոք նման համակարգով ընտրությունների գնալը ճի՞շտ է, Փաշինյանն ասաց. «Ուրեմն եկեք՝ որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր գնում ենք ընտրությունների։ Իմ ասածն առաջարկ է, իմ ասածը պարտադրանք չէ եւ չի էլ կարող լինել։ Եկեք՝ որոշենք, որ դատական համակարգի հարցը էս-էս ձեւով լուծում ու գնում ենք ընտրությունների»։ Հարցին՝ արդյոք ինքը մոտավոր ժամկետի վերաբերյալ պատկերացում ունի՞, վարչապետն ասաց. «Ես չեմ ուզում իմ պատկերացումները որեւէ կերպ առաջադրել որպես նախապայման։ Կարող է՝ պարզվի, որ մենք Սահամանդրության մեջ, ընդ որում Խորհրդարանն այդ հոդվածները կարող է փոխել, փոփոխություն ենք անում եւ ասում ենք՝ Խորհրդարանը կարող է ինքնալուծարման եւ արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնել»։ Փաշինյանը շեշտեց, որ իր համար կարեւորագույն սցենարը հետեւյալն է. պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն։
20:04
19:33
19:09
18:49
18:34
18:07
17:56
17:43
17:22
17:03
16:27
16:11
15:46
15:45
15:22
15:04
14:55
14:28
13:11
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35