ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այսօր Հայաստանը կանգնած է աղետի առաջ, հանձնված է Արցախի մեծ մասը, վտանգված է Հայաստանը:
«Սյունիքից մաս-մաս հանձնվում է թշնամուն, որոնք թշնամու համար Սյունիքը դարձնելու են թիրախ: Երեկ և այսօր էլ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաններն ասում են, որ Հայաստանի հետ պատերազմը դառնում է անխուսափելի, կա նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը»,- այս մասին խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա, այսօր Հայաստանում կա մի կլան, որը փորձում է քաղաքական հաշվեհարդար տեսնել իր ընդդիմախոսների հետ, իշխանությունը փորձում է անհայտ կորած զինվորների ծնողների վիշտն օգտագործելով՝ ասել, որ ընդդիմությունն է մեղավոր, որ իրենք չեն կարողանում զբաղվել նրանց որդիների հարցերով:
«Ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով խորհրդարանական մեծամասնության սորոսական հատվածը՝ պատգամավոր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ, երկնել է հակասահմանադրական մի որոշման նախագիծ, որը ծայրից ծայր հակասահմանադրական է: Այս հարցով այլևս զբաղվում են լուրջ սահմանադրագետներ, հենց այսօր նրանց քվեարկությունից հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը դարձրել է ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու հարթակ»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, թե ինչ եղավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, երբ վերջինս հունիսի 5-ին հայտարարեց, որ Կառավարությունը ձախողել է, և պետք է այնտեղ հարյուր տոկսով փոփոխություն լինի: Դրանից հետո Գագիկ Ծառուկյանին կալանավորեցին:
«Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին, իրավապահ մարմիններին հանձնարարել է, որպեսզի ինչ-որ բաներ գտնեն, որոնք հիմք կտան իմ դեմ քրեական գործ հարուցելու համար: Իհարկե, իրավապահ համակարգը չի կարող նման բան անել, քանի որ որևէ բան չկա: Նա, ով փոքր ժամանակ չի ունեցել հեծանիվ, հետո որքան էլ դառնա միլիոնատեր, ինչպիսի իշխանություն էլ ունենա, միևնույն է՝ նա այդ հեծանիվը չի ունենա: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինձ հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելով՝ կարող է լռեցնել»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ իշխանական խմբակցությունը նախագիծ է ներկայացրել՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար:ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այսօր Հայաստանը կանգնած է աղետի առաջ, հանձնված է Արցախի մեծ մասը, վտանգված է Հայաստանը:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55