ԱԺ-ն այսօր արտահերթ նիստի աշխատանքները սկսեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» նախագծի քննարկմամբ, որը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Հարցը զեկուցող Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահների, ինչպես նաև ԱԺ նախագահի և նրա տեղակալների լիազորությունները դադարեցնելու համար չկան հիմքեր, իսկ վերջիններիս դեպքում պետք է լինի ընդամենը փակ գաղտնի քվեարկություն: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նկատեց, որ բացառապես խմբակցությունների քաղաքական որոշումների տիրույթում և փոխադարձ համաձայնությամբ կարող են այդ պաշտոններում ընտրվել, կամ դրանք փոխանցվել միմյանց: Նկատելով, որ գործնականում առկա է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի հետագա պաշտոնավարման անհնարինության իրավիճակ՝ Արթուր Հովհաննիսյանը ընթերցեց պնդման հիմնավորումը՝ դեկտեմբերի 17-ին և դրան հաջորդող օրերին «Բարգավաճ Հայաստան» Խմբակցության պատգամավորի Ֆեյսբուքյան գրառումները: «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը», «Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է, Նիկոլի և նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե ուզենք, այո, բռնի ուժով պետք է կրթենք նաև հասարակության այդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգան և իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ զիջելու: Հիմա ես լինելու եմ Հանրապետության հրապարակում, Նիկոլից և ժեխից իմ հայրենիքը փրկելու համար: Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պետք է զրկենք որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս ազգային անվտանգության լրջագույն խնդիր է, սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի և ժեխի կռիվ, որ տեսակը կհաղթի՝ այդպիսի պետություն էլ կունենանք: Մենք ժեխապետություն չենք ունենալու»,- Զոհրաբյանի խոսքերը մեջբերեց Հովհաննիսյանը: Վերջինս ընթերցեց նաև Սահմանադրության 2-րդ և 3-րդ հոդվածները, ինչպես նաև այն հոդվածը, որն ամրագրում է ընտրություններին մասնակցելու 18 տարին լրացած քաղաքացու իրավունքը և ենթադրեց, որ Նաիրա Զոհրաբյանի կողմից իրականացվում է մարդու, որպես սահմանադրությամբ բարձրագույն արժեքի, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաև սահամանդրությանը հակասող դասակարգումներ մարդկանց միջև և այդ դասակարգմամբ պայմանավորվում է վերջններիս սահմանադրությամբ ամրագրված ընտրելու հիմնարար իրավունքի իրացումը: Հիմնավորումը կարդալուց հետո Արթուր Հովհաննիսյանը հրապարակեց «Իմ քայլը» խմբակցության որոշումը, որ Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ որի առանցքը մարդու իրավունքների իրականացումն է:
Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55