ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր ժամը 13.00-ին ԱԺ ԲՀԿ խմբակցություն կգնա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպում է ունենալու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչև հանդիպմումը ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպելու են Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո նոր կկայանա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը: Կայքի աղբյուրները փոխանցում են, որ Ծառուկյանի հետ կլինեն ևս երկու ԲՀԿ-ական պատգամավորներ: Նշենք, որ Փաշինյանն առաջարկում է 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց մինչ այդ ԲՀԿ-ն կառավարությունում պետք է ունենա մի քանի նախարարարական պորտֆեյլներ: Հիշեցնենք՝ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ մի խումբ իշխանականներ այս օրերին քննարկում են իրավիճակից դուրս գալու ելքեր եւ այնպիսի տարբերակներ, որ 16 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Վազգեն Մանուկյանը չդառնա ՀՀ վարչապետ: Ու ըստ այդ սցենարի, որը հնարավոր է առաջիկայում ներկայացվի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետք է իրենց թիմակիցները իրենց «միջից» ընտրեն վարչապետ: Եվ ամենահավանական թեկնածուն այս պահին համարվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Երբ Արարատ Միրզոյանը դառնա ՀՀ վարչապետ, պլանավորում են ԱԺ նախագահ ընտրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ կարելի է ասել կունենա այն, ինչը մինչեւ այսօր իշխանությունների շնորհիվ հայտնվել էլ արգելափակման տակ: Արդեն մեկ քայլ արվել է. Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու ԱԺ խորհրդի որոշումը Սահամանադրական դատարանը անգամ վարույթ չի ընդունել: Հաջորդիվ Գագիկ Ծառուկյանը տարբեր շինթույլտվություններ կստանա, որը մինչեւ այս չեն տվել, արգելքներ են ստեղծել տարբեր գերատեսչություններ: Ընդուպ մինչեւ Ծառուկյանի ընտանիքին պատկանող կազինոյի բացումն են խոստանալու թույլ տալ, որը անհեթհեթ պատճառով լիցենզիայից զրկել էին: Անգամ ԲՀԿ-ականներին խոստանալու են տալ մի քանի նախարարարական պորտֆեյլներ:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55