«Քրիստոնեական օգնություն» (Christian Aid) բարեգործական կազմակերպության ամենամյա զեկույցի համաձայն՝ 2020 թվականին աշխարհում 10 կլիմայական աղետներն ընդհանուր պատճառել են 150 մլրդ դոլարի վնաս, ինչը գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը և արտացոլում է գլոբալ տաքացման երկարաժամկետ ազդեցությունը, գրում է The Guardian-ը։
Հիշյալ աղետները խլել են առնվազն 3500 մարդու կյանք և հանգեցրել են ավելի քան 13,5 մլն մարդու տեղաշարժի:
Ավստրալիայում անվերահսկելի անտառային հրդեհներից մինչև նոյեմբերին տեղի ունեցած ատլանտյան փոթորիկներ․ այս տարվա կլիմայական աղետների իրական «արժեքը», ըստ էության, շատ ավելի բարձր էր, քան նախորդ տարիներն։
«Քրիստոնեական օգնություն» բարեգործական կազմակերպության այս տարվա «Հաշվե՛ք 2020 թվականի կորուստների չափը. կլիմայի ոչնչացման տարի» խորագրով զեկույցի համաձայն՝ այդ կորուստների բեռն անհամաչափորեն դրվել է աղքատ երկրների վրա։
«Լինի դա Ասիայում ջրհեղեղների, Աֆրիկայում՝ մորեխների, թե Եվրոպայում և Ամերիկայում՝ փոթորիների տեսքով, կլիմայի փոփոխությունը շարունակել է մոլեգնել 2020 թվականին»,- հայտարարել «Քրիստոնեական օգնություն» կլիմայական քաղաքականության ղեկավար Քեթ Կրամերը:
2020 թվականին ատլանտյան փոթորիկների ռեկորդային թիվը, որի հետևանքով զոհվել է առնվազն 400 մարդ և պատճառվել է 41 միլիարդ դոլարի վնաս, ենթադրում է, որ աշխարհը առաջիկա տարիներին կարող է ավելի շատ նման փոթորիկներ տեսնել:
Չինաստանում և Հնդկաստանում ինտենսիվ ամառային ջրհեղեղները, որտեղ մուսոնային սեզոնը երկրորդ տարին անընդմեջ հանգեցրել է անոմալ տեղատարափների, համաձայն կանխատեսումների, նույնպես կահագնանա։
Կալիֆոռնիայում, Ավստրալիայում և նույնիսկ Ռուսաստանի սիբիրյան անտառներում մոլեգնած ռեկորդային անտառային հրդեհները նույնպես կլիմակայան տաքացման հետևանք են և, ըստ կանխատեսումների, իրավիճակը ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց կվատթարանան։
Նշվում է նաև, որ 19-րդ դարի վերջի համեմատությամբ մոլորակի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է միջինը 1,1 աստիճանով ըստ Ցելսիուսի, ընդ որում ջերմաստիճանի բարձրացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին կես դարում:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03