«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելուն վերաբերող որոշման, ըստ որի տուգանք է կիրառվել մի շարք ընկերությունների՝ այդ թվում նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նկատմամբ։
Ընկերության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, ավելի քան 20 տարի գործունեություն ծավալելով հավի ձվի և թռչնամսի արտադրության ոլորտներում, մշտապես առաջնորդվել է ՀՀ-ում գործող օրենքների պահանջներով։ ՀՀ ՏՄՊՊՀ-ի` 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը, ըստ որի «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի գործողությունները որակվել են որպես «հակամրցակցային համաձայնություն», համարում ենք անհիմն ու հայտարարում, որ ընկերությունը երբևէ հակամրցակցային համաձայնության չի եկել որևէ այլ տնտեսվարող սուբյեկտի հետ։ Ուստի «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն պատրաստվում է բողոքարկել նշված որոշման իրավաչափությունը՝ իր տնտեսական շահերը և գործարար համբավը օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանելու նպատակով»:
Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով:
Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ հաստատվել է, որ վերոնշյալ ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբեր և 2020 թվականի հունվար, փետրվար ամիսների ընթացքում համաձայնեցված իրականացվել է հավի ձվի իրացման գնի պարբերական նվազեցում, իսկ 2020 թվականի մարտին նույն տնտեսվարողների կողմից համաձայնեցված կատարվել է գնի փոփոխություն, այս պարագայում՝ գնի բարձրացում։
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03