 
            Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած ֆիլմերն ու նախագծերն այս տարի ներկայացվել են տարբեր միջազգային փառատոներում ու գրանցել հաջողություններ:
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Fall) ֆիլմը ընտրվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում։
Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ռեժիսորի այս աշխատանքը  հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն էր հայկական ժամանակակից կինոյի համար։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված  Ֆիլմի աշխատանքների գերակշիռ մասը արվել են Հայաստանում և Արցախում։ Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը 2020-ին՝ մեկ տասնամյակ անց, ավարտվել և ընդգրկվել է  ասիական ամենախոշոր և ներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում (հոկտեմբերի 21-30-ը)։ Ըստ էության, երկար  ստեղծագործական ճամփա անցած ու բազում խոչընդոտներ հաղթահարծ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հենց ասիական բարձրաճաշակ՝ Բուսանի փառատոնի շրջանակներում։
Ջիվան Ավետիսյան «Դրախտի դարպասները» ֆիլմը 2020-ին ցուցադրվել և մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների և ստուգատեսների։
Երիտասարդ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը 2020-ին ներկայացվել է Կլերմոֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային հեղինակավոր փառատոնում («Clermont-Ferrand International Short Film Festival».), որը հաճախ անվանում են «կարճամետրաժ կինոյի Կանն»: Մարտին նույն ֆիլմը ներկայացվել է  նաև Շվեյցարիայում՝ դարձյալ փառատոնի:
Անգինե Եսայանի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ ֆիլմը 2020-ին արդեն  ընտրվել է նույն  Կլերմոֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային հեղինակավոր փառատոնի հիմնական մրցութային ծրագրում։
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02