Սուր շնչառական վարակների համար ամենածանր շրջանը ձմեռն է, բայց ի տարբերություն որոշ երկրների, որտեղ կորոնավիրուսի մեծ բռնկումներ կան, Հայաստանում բավակին մեղմ ընթացք է, մեր մահճակալային ֆոնդն արդեն թերծանրաբեռնված է, բայց պատրաստվում ենք համավարակի երրորդ ալիքին: Հնարավոր է կորոնավիրուսի վարակակիրների թվի աճ գրանցվի հունվարի երկրորդ կեսին՝ կապված նաև ամանորյա տոներին մարդկանց շատ շփումների հետ, սակայն վարակակիրների թիվը ավելին չի լինի, քան վարակի երկրորդ ալիքի ժամանակ գրանցվեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ համավարակի երկրորդ ալիքի ժամանակ, որի մի շրջանը համընկավ պատերազմական օրերի հետ, հակահամաճարակային կանոններին հնարավոր չէր խստորեն հետևել, և դա բերեց հիվանդացության մեծ թվերի, և բազմաթիվ մարդիկ արդեն հիվանադացել և լավացել են: Նախարարի հավաստմամբ՝ ըստ վերջին օրերի տվյալների՝ կովիդը Հայաստանում նահանջում է:
Անդրադառնալով կորոնավիրուսի նոր տեսակի տարածման հետ կապված՝ աշխարհի տարբեր երկրներում առաջացած խուճապին, նախարարը նշեց, որ այդ մուտացիան ի հայտ է եկել սեպտեմբերին, դա ավելի արագ է տարածվում, բայց չկան տվյալներ, թե այն արդյոք ավելի ծանր է ընթանում, թե ոչ. «Մենք որոշել ենք սպասել այս հարցի հստակեցմանը»:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ պատվաստումները և կոլեկտիվ իմունիտետի առաջացումը կբերեն նրան, որ կորոնավիրուսը կդառնա սեզոնային վարակ, ամառային պիկեր չեն լինի, կլինեն միայն ձմեռային պիկեր, և դրան կսկսենք վերաբերվել որպես հերթական սեզոնային հիվանդության: Նախարարը հույս հայտնեց, որ պատվաստանյութը կնպաստի դրան, և հավելեց, որ ինքն արդեն պատվաստվել է:
«Պատվաստանյութերի առումով մրցակցություն է. մենք միշտ հակված ենք եղել համագործակցային մոտեցման, անդամագրվել ենք մի հարթակի և նախնական գնում ենք կատարել, որը Հայաստան կհասնի ապրիլ-մայիսին, միևնույն ժամանակ բանակցություններ են ընթանում, վերջին լուրն այն է, որ արագության առումով մեզ համար ամենահասանելի պատվաստանյութը ռուսական Sputnik V պատվաստանյութն է: Մենք պատվաստանյութի 1000 գնում կկատարենք, սկզբում կպատվաստվեն բուժաշխատողները»:
Նախարարը խորհուրդ տվեց ամանորյա տոներին սննդի և ալկոհոլի օգտագործման առումով զգույշ լինել, որպեսզի հիվանդանոցներն ավելորդ չծանրաբեռնվեն, և համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ հնարավորինս նվազեցնել շփումները:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55