եղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության տարածքում կգործի առանց մակնշման թեթև արդյունաբերության ապրանքների ներկրման արգելքը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 1-ից ՌԴ տարածքում գործում է նաև առանց մակնշման կոշկեղենի արգելք։ Արտադրողների և արտահանողների համար ներկայացվում է այդ ապրանքների մակնշման կոդերի ձեռքբերման ուղեցույցը։ Ապրանքի մակնշումը ներմուծողի միջոցով Ի ՞նչ է մակնշման համակարգը և ինչպե ՞ս է այն աշխատում Մակնշման համակարգը ներառում է ապրանքի մակնշումը և շրջանառության ողջ ընթացքի վերահսկումը՝ արտադրությունից մինչև մանրածախ վաճառք: Համակարգը պահպանում է ապրանքի հետ կապված բոլոր գործառնությունների՝ արտադրության և ներմուծման, վաճառքի տարածքում տեղաբաշխման, իրացման, և շրջանառությունից հանելու մասին բոլոր տվյալները: Ապրանքը մակնշվում է արտադրողի կամ ներմուծողի կողմից՝ պատվիրելով թվային DataMatrix ձևաչափի ծածկագրեր Ռուսաստանի Դաշնության «Честный ЗНАК» համակարգում: Ծածկագրեր անհրաժեշտ է պահանջել նախապես` նախքան ապրանքների արտահանումը կամ ներմուծումը: Ծածկագրերը պետք է փակցվեն արտահանվող ապրանքի վրա` նախքան սահմանը հատելը: Սա նշանակում է, որ ապրանքը պետք է մակնշվի նախքան օրինական սահմանը հատելը: Յուրաքանչյուր ապրանք պետք է ունենա իր նույնականացման համարը (նույնացուցիչ): Մատակարարման ողջ ընթացքում ամեն ապրանքի համար յուրաքանչյուր գործողություն գրանցվում է մակնշման համակարգում ՝ ըստ զույգի նույնացուցիչի: Երբ ապրանքը վաճառվում է սպառողին, այդ ապրանքի նույնացուցիչը դուրս է հանվում համակարգից: Յուրաքանչյուր նույնացուցիչի գոյատևումը փակ է. Այն սկսվում է արտադրության փուլում և ավարտվում է իրականացման արդյունքում, ուստի այդ ընթացքում փոխել նույնացուցիչը անհնար է: DataMatrix ձևաչափի մակնշում Որպես մակնշման ծածկագիր ընտրվել է GS1 DataMatrix (օրինակը` ձախ կողմում) DataMatrix - ը հավելյալ տվյալներով շտրիխ կոդ է. Այն կատարելապես ընթեռնելի է նույնիսկ այն դեպքում, երբ լինում է մասամբ վնասված: DataMatrix-ը կոմպակտ է և քիչ տեղ է զբաղեցնում փաթեթի վրա։ DataMatrix-ի օգնությամբ կարելի է կոդավորել մեծ քանակությամբ ինֆորմացիա: Մակնշման ծածկագիրը ներառում է GTIN-ը, ապրանքի սերիական համարը և ստուգման ծածկագիրը: GTIN (Global Trade Item Number) – 14 թվանշանային մակնշման ծածկագիր է, որը մշակվել է GS1 ասոցիացիայի կողմից: Սա իրենից ներկայացնում է վաճառողի ծածկագրի էլեկտրոնային տարբերակը և ուղեկցվում է մի շարք հատկանիշներով, որոնք արտադրողը պետք է պատրաստի ապրանքը բնութագրելու համար: Անհատական սերիական համարը – 13 նիշանոց թվային կամ այբբենական և թվային հաջորդականություն է և կարող է գեներացվել շրջանառության մասնակցի հաշվառման համակարգի միջոցով: Այն հատկացվում է յուրաքանչյուր ապրանքի համար և GTIN- ի հետ միասին ծառայում է որպես ապրանքի եզակի նույնացուցիչ: Ստուգման ծածկագիրը (գաղտնագրման հաջորդականությունը կամ ծպտյալ պոչը) - յուրաքանչյուր DataMatrix- ի համար «էլեկտրոնային ստորագրություն» է, որը թույլ է տալիս վերահսկել ապրանքի իրացումը դրամարկղի միջոցով: Այն գեներացնում է մակնշման համակարգի օպերատորը՝ ծածկագրման տեխնոլոգիաների հիման վրա: Իր օգնությամբ ստուգվում է ծածկագիրի օրինականությունը: Ինչպե ՞ս մակնշել ապրանքը ներմուծողի միջոցով Արտահանողը ստանում է GTIN-ը GS1 Հայաստանի ներկայացուցչությունում: Հրահանգներին ծանոթացեք այստեղ Ներմուծողը գրանցվում է ՌԴ «Честный знак» համակարգում (հրահանգներին ծանոթացեք այստեղ) Ապրանքը ներմուծողի մանրամասն հրահանգները հասանելի են մակնշման և ապրանքի շրջանառության վերահսկման պետական «Честный ЗНАК» համակարգի պաշտոնական կայքում։ Ներմուծողը ներմուծվող ապրանքների համար հայտեր է ներկայացնում մակնշման ծածկագրերի (DataMatrix) գեներացման համար։ Մակնշման ծածկագրերը ստանալուց հետո ներմուծողը ցանկացած մատչելի եղանակով փոխանցում է դրանք արտահանողին: Արտահանողը փակցնում է մակնշման ծածկագրերը արտահանվող ապրանքի վրա՝ նախքան ՌԴ սահմանը հատելը։ Ապրանքի մակնշման ծածկագիրը փակցվում է ապրանքի տուփի, պիտակի կամ բուն ապրանքի վրա (շրջանառության մասնակցի ընտրությամբ): Մակնշման ծածկագիրը փակցվում է հատուկ սարքավորումների միջոցով (հրահանգներին ծանոթացեք հետևյալ հղմամբ) կամ ձեռքով՝ կախված շրջանառության մասնակցի ունեցած սարքավորումներից: Այնուհետև ապրանքը ուղարկվում է ՌԴ: Ներմուծողը ապրանքները դնում է շրջանառության մեջ՝ ՌԴ «Честный знак» մակնշման համակարգում:
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
16:16
15:16
14:57
14:55
14:48
14:33
14:15
13:33
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03