Չորեքշաբթի պղնձի գինն աճում է. ԱՄՆ տնտեսության մեջ նոր դրամական ներարկումների ծրագրի ընդունումից հետո համաշխարհային տնտեսության մեծացող սպասումները բարենպաստ են անդրադառնում այս արդյունաբերական մետաղի արժեքի վրա, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»: Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,63 տոկոսով, ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) մինչեւ 3,5732 դոլար:. Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել էր 0,92 տոկոսով, մինչեւ 7859,5 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքը նվազել էր 1,92 տոկոսով, մինչեւ 1991 դոլար, ցինկի մեկ տոննայի արժեքը՝ 2,83 տոկոսով, մինչեւ 2762 դոլար: Ներդրողների լավատեսությունը կապված է ԱՄՆ-ից ստացվող նորությունների հետ: Ավելի վաղ երկրի Կոնգրեսը ընդունել էր, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հաջորդ տարվա պետական բյուջեի վերաբերյալ փաստաթղթի շրջանակում շուրջ 900 մլրդ դոլարով տնտեսության խթանման մասին օրենքը: Իսկ ավելի ուշ Թրամփը պահանջել էր, որ ամերիկացիներին վճարեն ոչ թե պայմանավորված 600 դոլար յուրաքանչյուրին, այլ 2 հազարական դոլար: Որպես արդյունաբերական մետաղ պղինձը չափազանց զգայուն է արձագանքում դրական մակրոտնտեսական վիճակին եւ թանկանում է: Դրանից բացի, ավանդաբար ավելի հուսալի դոլարը ներդրողների ռիսկերին ձգտելու ֆոնին էժանանում է, ինչը բարենպաստ է անդրադառնում հումքային ապրանքների, այդ թվում պղնձի արժեքի վրա, որոնք այդ դեպքում ավելի մատչելի են դառնում այլ արժույթով գնելիս: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) 2018 թվականի ապրիլից ի վեր ներկայումս նվազագույն մակարդակում է եւ շարունակում է նվազել:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03