ARM | RUS |

Ինչպես Նիկոլն ու Աննան քանդեցին եւ խայտառակեցին «Հայաստան» հիմնադրամը․ Միքայել Մինասյան

30.12.20 | 23:49

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Requiem / 6»-ում խոսել է Սոթքը հակառակորդին զիջելու, դրանով իսկ երկրին հասցված 8 միլիարդ դոլարի վնասի, «Հայաստան» համահայկական հիմնադրամից «անհետացած» միլիոնավոր դոլարների, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, կառավարության այլ անդամների գործարքների մասին։

Միքայել Մինասյանը հիշեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ ՀՀ-ին պատկանող տարածքը վաճառելու մասին.

«Այդպիսի պերսոնաժ կա՝ Տիգրան Ավինյան, վերջերս ես փաստերով հստակ ասացի, որ նա փող է աշխատել, թալանել է, որովհետեւ հանրային տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, 10 անգամ պակաս գնով վաճառել է իր ընկերոջը, ես ցույց տվեցի թղթեր։ Ի դեպ, այդ փաթեթն ամբողջությամբ կդնեմ իմ տելեգրամյան ալիքում։ Այնտեղ հստակ կա նամակագրությունը, ամբողջը, իր ստորագրությունը։ Ինչպես Տիգրան Ավինյանը «կռուտիտ» եղավ նիկոլփաշինյանական ոճով, ասաց՝ այդ տարածքը ես չեմ վաճառել, իսկ ովքե՞ր են վաճառել, իհարկե նախկինները»։

Մինասյանը շեշտել է, որ այդ ամբողջ փաթեթում կան Ավինյանի, Սուրեն Պապիկյանի, Հայկ Մարությանի ստորագրությունները.

«Նախկիններն իրենց թալանն արել, պրծել են. նախկինները չկան էլ, ինչքան վատ բան կա արել, պրծել են։ Բայց սա դուք եք արել, կոնկրետ դո՛ւ ես արել։ Նախկինների ժամանակ դու ուռած նկարվում, գցում էիր «ֆեյսբուք», ոչ մեկին նամակ չէիր կարող գրել, իսկ այստեղ գրած է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան, ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյան, ոչ բարով-խերով Հայկո։ Հասկանո՞ւմ եք, որ բոլորիս դրել են ապուշի տեղ։ Թուղթը դեմ ես տալիս, ասում է՝ ես չեմ, նախկիններն են»։

Միքայել Մինասյանի խոսքով՝ հիմա էլ ԱՕԿՍ-ի շենքի վերաբերյալ քրեական գործն է բացվելու, չնայած այդ շենքի գործարքը կնքվել է դեռեւս 20 տարի առաջ.

«Հիմա փորձում են ձեզ ասել՝ ոչինչ, որ ձեր երեխեքին սպանել ենք, ոչինչ, որ 5 հազար երեխա մատաղ արեցինք, ոչինչ, որ հանձնել ենք հողը, հեսա ԱՕԿՍ-ի շենքի քրեական գործը բացելու ենք ու Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հայտարարում են միջազգային հետախուզում։ Արդեն կարեւոր չի՝ Հասմիկ Պողոսյանը մեղավոր է, թե ոչ, կարեւոր չի, որ այդ շենքի գործարքը եղել է 20 տարի առաջ։ Կարեւոր է, որ դուք գնաք, նայեք ԱՕԿՍ-ի շենքին ու ասեք՝ ինչ լավ է, ոչինչ, որ երեխեքը մեռան, ոչինչ, որ Ղարաբաղը տվեցինք, ոչինչ որ Սոթքի 8 միլիարդը Նիկոլը տարավ. կարեւորը, որ Հասմիկ Պողոսյանը փախած է»։

Միքայել Մինասյանն անդրադարձել է «Հայաստան» բարեգործական հիմնադրամից արտահոսած գումարներին.

«Ես ձեզ կպատմեմ մի սարսափելի, ամոթալի, զզվանք առաջացնող պատմություն, թե ինչպես Նիկոլն ու Աննան քանդեցին եւ խայտառակեցին «Հայաստան» բարեգործական հիմնադրամը։ Երբ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի պատճառով մտավ այս աղետի մեջ, համայն հայությունը պատմականորեն ամենամեծ գումարը հանգանակեց, եթե չեմ սխալվում, ավելի քան 170 միլիոն դոլար։ Ասացին, որ մեր հայրենիքը վտանգի մեջ է, ով ինչքան կարող էր՝ 1 դոլարից մինչեւ 1 միլիոն դոլար, հայերը փող տվեցին հայաստանցիներին։ Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը. նա բարեգործության համար, լուսավոր նպատակների համար նախատեսված փողը վերցրեց եւ մսխեց։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է իր դրածո, նախկին խորհրդական Հայկակ Արշամյանին՝ փոխանցել այդ գումարից 52 միլիարդ 700 միլիոն դրամը բյուջե, որպեսզի կարողանա հանգիստ մսխել։ Հայկակը դա անում է, անում է 9 որոշումներով։ 9 որոշումներից ոչ մեկը չի ուղարկվել խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին եւ Արկադի Ղուկասյանին, ինչու, շատ պարզ, որովհետեւ նրանք կհարցնեին՝ բա այդ փողն ո՞ւր է գնում, այդ փողն ուրիշ բանի համար էր նախատեսված։ 9 որոշումներից 7-ը կորում են, գողացվում են, անհայտանում են, ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ գտնվում է նաեւ Հայկակի գրասենյակը ու հիմնադրամի ամբողջ աշխատակազմը նստում է այնտեղ, անհետանում են 9 որոշումներից 7-ի բնօրինակները. Ինչո՞ւ, ես չգիտեմ, կիմանանք, երբ կհարուցվի քրեական գործ։ Ոստիկանությունը գալիս է Բաղրամյան 26, սկսում են հասկանալու պրոցեսը, գաղտնի, որպեսզի հասկանան՝ ուր են փողերը եւ թղթերը, Արմեն Սարգսյանը, որը բացի ամեն ինչից նաեւ զբաղվում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությամբ, նամակ է գրում Հայկակին, ասելով, որ պրոբլեմներ կան, գործընթացը լավը չի։ Ի դեպ, Արմեն Սարգսյանը միշտ փորձում է չոր դուրս գալ ջրից եւ այստեղ էլ ձեւ է անում, որ ինքը չգիտեր։ Հայկակը, հասկանալով, որ ոչ ոք իրեն չի ներելու 52 միլիարդի մսխումը, թե ուր են 7 փաստաթղթերը, նամակ է գրում Ֆինանսների նախարարին, ասելով, թե ասա՝ այդ փողը որտեղ ես ծախսել, որովհետեւ իրենք ինչ-որ պայմանագիր ունեն գաղտնի, որ այդ փողը նպատակային է։ Նախարարը պատասխանում է՝ ըստ բյուջեով նախատեսված կետերի։ Բայց ներողություն, այդ փողը նախատեսված չէր բյուջեի համար։ Հայկակը ստիպված նամակ է գրում՝ չեք հավատա՝ ում, Նիկոլ Փաշինյանին (գաղտնի նամակը ձեր էկրաններին է), խնդրելով բացատրություն, թե փողը որտեղ է ծախսվել։ Նիկոլը չի պատասխանում, որովհետեւ չի կարող ասել, որ մենք այդ փողն ուղղակի մսխել ենք աշխատավարձերի, Լենա Նազարյանի օգնականների, Արարատ Միրզոյանի խոհարարների եւ նմանատիպ գեղեցիկ երեւույթների վրա, որպեսզի ձեր փողերով ապահովենք մեր բարեկեցիկ կյանքը։ Եվ թքած, որ Հայաստանում կա սով, թքած, որ Հայաստանն իր պատմության ամենամեծ աղետի միջով է անցնում։ Ինչո՞ւ է իրար խառնվել Արմեն Սարգսյանը, որովհետեւ այս օրերին հիմնադրամն անցնում է միջազգային աուդիտ, եւ միջազգային աուդիտի օրենքներով, եթե դու չես ասում, թե ում ես տվել փողը եւ ինչի համար, հիմնադրամը պետք է դադարեցնի գործունեությունը, որովհետեւ խախտել ես քո կանոնադրությունը եւ խախտել ես նաեւ միջազգային օրենքներ։ Իսկ ի՞նչ միջազգային օրենքներ ես խախտել։ Այստեղ ամենակարեւորն է․ այն հայերը, որ փող են ուղարկել, այդ փողի չափով ազատվել են հարկերից, որովհետեւ այդ գումարներն ուղղված են եղել բարեգործական նպատակների։ Եվ պարզ է դառնում, որ գումարներն ուղղվել են բյուջե եւ Աննա Հակոբյանի մեքենաների համար, աուդիտը տալու է բացասական կարծիք եւ ամերիկահայերը Նիկոլի ու Աննայի պատճառով, խնդիրներ են ոնենալու Ամերիկայի հարկայինի հետ։ Սա հասկանում է Արմեն Սարգսյանը եւ փորձում է իրենց մասնավոր հանդիպման ժամանակ, եւ հանդիպման պատճառը հենց դա էր, փողի հարցը կարգավորիր, այլապես չեմ հաստատի քո նշանակումները։ Սա առեւտուր է, որի հիմքում արյունն ու փողն են։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում էր փակել հիմնադրամը, ասելով, թե մեզ պետք չէ այդ կոռումպացված հիմնադրամը եւ դրա տեղը կլինի Աննա Հակոբյանի հիմնադրամը, Իմ քայլը, Ժպիտներն ու մյուս ապուշությունները։ Նույնիսկ քրեական հետապնդում սկսվեց Արա Վարդանյանի նկատմամբ։ Հիշեցնեմ, որ Վարդանյանը միակ մարդն է աշխարհում, որին ձերբակալել են պետության ղեկավարի ընդունարանից։ Նիկոլ Փաշինյանը զանգում, ասում է՝ արի մոտս, նա գալիս է, նրան ձերբակալում են։ Քրեական գործը վարում էր հեղափոխությունը ողջունած սրտի քննիչ Սուրենը, քննիչ Սուրենին, վստահաբար, մենք նորից կանդրադառնանք, նա հայտնվեց Քննչական ծառայությունում ու սկսեց քանդել հիմնադրամը, իսկ հիմա քննիչ Սուրենը զբաղված է հայտնի քրեական գործերը կարճելով, նա երեք օր առաջ Նիկոլ Փաշինյանից հստակ հրահանգ է ստացել, թե որ գործերը պետք է կարճի։ Ինչեւիցե։ Ես չգիտեմ՝ Արա Վարդանյանը մեղավոր է, թե ոչ, գործը նույնիսկ դատարանում էլ չէ, չգիտեմ, թե ինչ արժանիքների համար Հայկակին, որն իր շրջապատում հայտնի է որպես սովորական թմրամոլ, իր խորհրդականից սարքեց համահայկական հիմնադրամի տնօրեն։ Բայց ես գիտեմ, որ սփյուռքից շատ-շատ մարդիկ եկան ու Նիկոլին ասացին՝ եթե դու փակես հիմնադրամը, մենք ողղակի փող չենք տա, որովհետեւ մենք Աննային փող չենք տալու, որովհետեւ մենք ձեզ չենք հավատում։ Անցավ երկու տարի ու երբ Նիկոլը տեսավ, որ այնտեղ կա մեծ ավար, այդ փողը վերցրեց ու տարավ մտցրեց իր գրպանը։ Հայաստանցիները սկսեցին ատել փողը, ցավոք, ատել հաջողակ մարդկանց, Նիկոլին դա հաջողվեց, օգտագործելով սովետական պրոպագանդան, 30 տարիների թալանը։ Մարդիկ հավատացին, որ կարող են փող աշխատել նրանք, ովքեր երբեք փող աշխատել չեն իմացել, որովհետեւ Նիկոլն ու իր ոհմակը սովորական թալանչիներ են։ Մենք մեր խոսակցությունը սկսեցինք Կարենից, այն Կարենից, որը պոպոք է վաճառում Շահումյանի դպրոցի հարեւանությամբ» (կադրում Կարենն ասում է, թե մեծ հույսեր ունեին, որ հեղափոխությունից հետո լավ կլինի, բայց ոչ մի լավ փոփոխություն չի եղել, որ պարտքով ու վարկերով է յոլա գնում, որ հիմա բոլորը ձգտում են այստեղից գնալ)։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի այն հույսերը, որ Կարենը կապում էր Նիկոլի հետ, չվերածվի անհույս ատելության, ես օգնելու եմ Կարենին, խախտելով իմ սկզբունքները՝ երբեք չխոսել իմ արած բարեգործությունների մասին։ Ես վստահ եմ, որ մարդիկ կսկսեն սիրել ու հետեւել դրական օրինակներին, որոնք մեր պատմության մեջ շատ են, մարդիկ պետք է օգնեն իրար, եւ պետք է հիշեն, որ պատմության մեջ ոչ պակաս դաժան շրջաններ ենք ունեցել, բայց միշտ եղել են մարդիկ, ում վրա դրել ենք հույս, ում մենք կարող էինք ապավինել։ Նրանք եղել են մեր էլիտան։ Ես պատմելու եմ Պողոս Նուբար փաշայի մասին, որը ՀԲԸՄ հիմնադիրներից է։ ՀԲԸՄ-ից ես ստացել եմ կրթաթոշակ։ Պողոս Նուբարը հայ ժողովրդի էլիտան էր, նա փախստական հայերի համար ֆինանսավորեց եւ կառուցեց քաղաք, որն այսօր հայտնի է որպես Նուբարաշեն, այն դարձել է թաղամաս։ Կրթաթոշակ եմ ստացել նաեւ «Գյուլբենկյան» հիմնադրամից, իսկ երբ դարձա դեսպան եւ գնացի Պորտուգալիա, այնտեղ մարդիկ ողջունում էին ինձ, որովհետեւ ես էլ էի հայ, ինչպես Գյուլբենկյանը, մարդիկ հպարտ էին, որ իրենց երկրում է Գյուլբենկյանն ավարտել իր կյանքի ուղին։ Նրանց համար Գյուլբենկյանը հաջողության ու հպարտության խորհրդանիշ է։ Ես ծանոթացա տաքսու վարորդի հետ, որի անունը Գալուստ էր, բայց նա պորտուգալացի էր, մայրիկը նրան Գալուստ է անվանել, որպեսզի տղան հաջողակ ու հարուստ լինի։ Ես խնդրում եմ ձեզ չմոռանալ, որ ունեցել ենք հաջողակ, հարուստ մարդիկ։ Երբ գնում ես Թիֆլիս, տեսնում ես, որ քաղաքի մի կեսը կառուցել է Մանթաշյանը, մյուսը՝ Արամյանցը, երբ մտնում ես վեհարան, տեսնում ես, որ հին վեհարանը կառուցել է Մանթաշյանը, իսկ նորը՝ Սամվել Կարապետյանը։ Մոսկվայում գործող հռչակավոր ՄԳԻՄՈ-ն հիմնադրել են նորջուղայեցի Լազարյան եղբայրները։ Այդ մարդիկ հաջողության խորհրդանիշներ են, ինչպես Քըրք Քըրքորյանը, որի մասին առասպելներ են պատմում Լաս Վեգասում։ Մենք պետք է մեր մեջ վերագտնենք սերը հաջողակ մարդկանց հանդեպ, որովհետեւ մեր ապագան նիկոլները չեն, մեր ապագան մարդիկ են, որոնք ստեղծել են բարիք աշխարհի մասշտաբով, որոնք առասպելներ են։ Ես հավատում եմ, որ մենք այդպիսի մարդիկ կունենանք։ Ես վստահ եմ, որ մենք կգտնենք մեր մեջ ուժ հետեւելու հույսին ու լույսին, այլ ոչ թե ատելությանն ու անհուսությանը», ասել է Միքայել Մինասյանը։


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55