«Հայկական Վերածնունդ» կուսակցության հայտարարություն։ Սիրելի՛ հայրենակիցներ, 2020 թվականը լի էր պատմական զարգացումներով։ Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը իր աղետալի հետևանքներով խորը ճգնաժամի մատնեց հայկական զույգ պետությունները։ Հարկադրված պատերազմը ծանր և անդառնալի կուրուստներ պատճառեց. շուրջ 5 հազար նահատակ զինվորներ ու կամավորներ, բազմաթիվ վիրավորներ, անհետ կորածներ, քայքայված տնտեսություն, հուսալքված հասարակություն։ Դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՎԿ քաղաքական խորհրդի նիստը, որը վարում էր կուսակցության նախագահ Սիմոն Հակոբյանը: Նիստին մասնակցում էին փոխնախագահներ Անի Ղրզոյանը, Վահան Առաքելյանը, Զորիկ Ավետիսյանը, խորհրդի և վարչության անդամներ, տարածքային կառույցների ղեկավարներ։ Կուսակցության խորհրդի նիստում քննարկվեց Հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակը և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը. Քաղաքական թիվ մեկ հրամայականը այսօր պարտված իշխանության խաղաղ հեռացումն ու արտահերթ ընտրությունների միջոցով նոր կառավարության ձևավորումն է, քանի որ ակնհայտ է, որ գործող կառավարությունը չունի բավարար ներուժ և կարողություն պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը խոր ցավով է արձանագրում նախընթաց տարում մեր կրած մարդկային և տարածքային անասելի կորուստների այլևս իրեղեն փաստը։ Թող գալիք տարին մեզ համար դառնա հույսի, հավատի և նվաճումների տարի։ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հանձնառու է իր ողջ ներուժով սատարել այս գործընթացին։ Փառք և խոնարհում հայրենիքի համար կյանքը տված հայորդիներին, քաջառողջություն բոլոր վիրավոր զինվորներին։ Ուժ և համբերություն նրանց հարազատներին, լավատեսություն, կամք, կորով և վճռականություն հայ ժողովրդին։ Ցանկանում ենք, որ 2021 թվականը լինի խաղաղության և ջերմության, սիրո և համերաշխության տարի, թող բարօրություն, առողջություն, բարեկեցություն, սեր և համերաշխություն բերի մեր ընտանիքներին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
20:04
19:33
19:09
18:49
18:34
18:07
17:56
17:43
17:22
17:03
16:27
16:11
15:46
15:45
15:22
15:04
14:55
14:28
13:11
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35