Հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը Գերմանիայից անցել է Պորտուգալիային: Այն կտեւի կես տարի, իսկ հուլիսի 1-ին կփոխանցվի Սլովենիային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պորտուգալիայի համար սա ԵՄ խորհրդի չորրորդ նախագահությունն է: Այն իրականացվում է ռոտացիոն հիմունքներով: Ավելի վաղ հանրապետության վարչապետ Անտոնիու Կոշտան հրապարակել էր պորտուգալական նախագահության երեք հիմնական գերակա խնդիրները՝ «տնտեսական վերականգնում, սոցիալական հենարանի ամրապնդում եւ ավելի անկախ Եվրոպա, որը նաեւ ավելի բաց է աշխարհի համար»:
Ակնկալվում է, որ հունվարի 5-ին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կայցելի Լիսաբոն, որտեղ կներկայացվի ԵՄ Խորհրդում հանրապետության նախագահության ծրագիրը:
Գերմանիան դժվար ժամանակ էստաֆետը փոխանցեց Պորտուգալիային: Համավարակի հետեւանքների հաղթահարումը, Միացյալ Թագավորության դուրս գալը Եվրամիությունից, ամերիկյան նոր վարչակազմի հետ հարաբերությունների կառուցումը, միգրացիայի հարցը միայն մի մասն են այն մարտահրավերների, որոնց հանրապետությունը ստիպված կլինի բախվել առաջիկա վեց ամիսների ընթացքում:
ԵՄ Խորհրդում Պորտուգալիայի նախագահության ընթացքում կարեւոր մարտահրավեր կլինի համավարակի դեմ պայքարը: Ինչպես հայտարարել է Պորտուգալիայի արտգործնախարար Ավգուստո Սանտոս Սիլվան, առաջնահերթություններից մեկը կլինի «հանուն առողջության իրական դաշինք» ստեղծելն ու COVID-19-ի դեմ պատվաստումների ռազմավարության խթանումը:
Պորտուգալիայի արտգործնախարարը նաեւ կարծում է, որ «Եվրոպան պետք է աշխարհի բոլոր ուղղություններով նայի»: Այս առումով, բացի ընտրություններում ժողովրդավար Ջո Բայդենի հաղթանակից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը, Պորտուգալիան կնպաստի Հնդկաստանի ղեկավարության հետ եվրոպական առաջնորդների հանդիպման անցկացմանը:
Մեկ այլ կարեւոր մարտահրավեր է միգրացիայի հարցը՝ «ամենաբարդ թեմաներից մեկը», կարծում է նախարարը: Այս հարցը քննարկելու համար հանրապետության իշխանությունները փետրվարին հանդիպում են նախապատրաստում Եվրամիության անդամ երկրների ՆԳՆ եւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով:
Արտաքին գործերի նախարարը նաեւ հայտարարել է, որ ԵՄ խորհրդում Պորտուգալիայի նախագահության ընթացքում կարեւոր մարտահրավերներ կլինեն «Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը» եւ համայնքից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված խնդիրները: Բացի այդ, առաջիկա վեց ամիսների ընթացքում հանրապետությունը ջանքերը կկենտրոնացնի «ԵՄ-ի՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնորդի, առաջընթացի» եւ «թվային նորարարության ու թվային տնտեսության մեջ եվրոպական առաջնորդության» վրա, ասվում է պորտուգալական նախագահության կայքում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02