ARM | RUS |

2020-ին կարող էինք ավելի մեղմ անկում ունենալ, եթե կառավարության բոլոր գործողությունները խելամիտ լինեին, իսկ տնտեսության վրա պատերազմի ազդեցության «պիկը» կլինի 2021-ին. Վարդան Արամյան

01.01.21 | 19:37

Կյանքը ցույց տվեց, որ այս Կառավարությունը չկարողացավ լիարժեքորեն իրականացնել հակաճգնաժամային միջոցառումները, չկարողացավ իր նույնիսկ ծրագրած 150 միլիարդը ներարկել տնտեսության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ ամփոփելով 2020 թվականի տնտեսական տարին:

Վարդան Արամյանը նկատեց, որ Հայաստանն արդեն 11 ամիսներին ունի 7,2 տոկոս տնտեսական ակտիվության նվազում, բայց դեռ կա դեկտեմբեր ամիսը, որը 12 ամիսների մեջ տնտեսապես ամենաակտիվ ամիսն է լինում և ակնհայտ է, որ այս տարի ավելի ցածր տնտեսական ակտիվությամբ հանդես եկավ:

«Ես մնում եմ նույն կարծիքին, որ այսօրվա դրությամբ տնտեսական անկման իրական տիրույթը 8-10 տոկոս անկումն է: Կարող են մարդիկ լինել և շտապեն ասել, թե դա պայմանավորված էր նաև պատերազմական իրավիճակով, թերևս, բայց պատերազմական իրավիճակի ազդեցություն այս տարվա ցուցանիշի վրա հարաբերականորեն թույլ է և լագային էֆեկտով «պիկը» մենք ունենալու ենք 2021 թվականին: Պետք է հաշվի առնել, որ Արցախի ՀՆԱ-ն Հայաստանի ՀՆԱ-ի մաս չէ, թեև տնտեսությունները խիստ ինտեգրված են և պատերազմական գործողությունները չեն իրականցվել ՀՀ տնտեսական տարածքում, ուստի ուղղակի չեն ազդել ՀՀ տնտեսության վրա: Այն ուղղակի ազդեցություն ունեցել է Արցախի տնտեսության վրա՝ կաթվածահար անելով տնտեսական գործունեությունը, իսկ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության փոխանցման մեխանիզմը եղել և լինելու է անուղղակի»,- ասաց նա և նշեց, որ պահանջարկի անկում, սոցիալական խնդիրներ, չաշխատող վարկերի խնդիր, գործազրկության աճ այս ամենը հիմնականում դրսևորվելու է 2021 թվականին:

«8-10 տոկոս անկման գերակշիռ մասը լինելու է կառավարության մինչ համավարակի շոկը և դրանից հետո իր գործողություններով պայմանավորված: Ես վստահ եմ, որ կարող էինք ավելի մեղմ անկում ունենալ, եթե Կառավարությունը խելամիտ գործողություններ աներ տնտեսական ներուժը ամրացնելու համար և համավարակի ընթացքում էլ ճիշտ հակազդեր տնտեսության անկմանը»,– ասաց նա:

Վարդան Արամյանի խոսքով՝ այս տարվա անկման տեմպերի ցուցանիշով մենք տարածաշրջանում և ԵԱՏՄ երկրների շարքում, ցավոք, չեմպիոնն ենք լինելու: Նա նաև նշեց, որ աշխարհում լինելու են երկրներ՝ այդ թվում նաև զարգացած աշխարհից, որոնք 2020-ին, ըստ ԱՄՀ կանխատեսումների, ունենալու են համադրելի անկումներ, ընդ որում դա էլ լինելու է ի հաշիվ տնտեսություններում մեր համեմատ շատ ավելի մեծ ծառայությունների ոլորտի, քանի որ տոտալ «լոքդաունը» հարվածում է հենց ծառայություններին:

«Սակայն այդ երկրները, ի տարբերություն մեզ, 2021-ին սկսելու են արագ վերականգնվել: Այսպես, աշխարհի մակարդակով ԱՄՀ-ն ամենախորը անկումներ ակնկալում է Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում համապատասխանաբար՝ -12.8%, -10.6%, -9.8%, -9.7%, բայց հաջորդ տարվա աճերը ևս բարձր են ակնկալվում՝ 7.2%, 5.2%, 6.0%, 5.9%, իսկ Հայաստանի համար նույն ԱՄՀ-ն կանխատեսում է ընդամենը 1.0% աճի հնարավորություն: Սա խոսում է նրա մասին, որ մեր երկրի տնտեսական աճի ներուժը կոտրված է: Ինչ վերաբերում է ճյուղային զարգացումներին, նաև նոր ի հայտ եկած հանգամանքների հաշվին ակնհայտ մենք ունենալու ենք խնդիրներ գյուղատնտեսության ոլորտում, քանի որ մենք գիտենք հենց նույն Սյունիքի մարզում անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ բազմաթիվ արոտավայրեր հայտնվեցին թշնամու ձեռքին, իսկ մեր հսկողության տակ եղածներն էլ թշնամու նշանակետի տակ են և այդ ամենը ռիսկեր են ու հանգեցնելու է գյուղատնտեսության ոլորտում անկումների: Երկրորդ ուղղությունը ծառայությունների ոլորտն է, որը, կարծում եմ, շարունակելու է անկումը: Քիչ թե շատ ավելի կայունություն կապահովվի արդյունաբերությունը, բայց արդյունաբերությունն էլ ունի իր խնդիրները, առավելևս, որ ներդրումներ 2020 թվականին այդ ոլորտում չեն եղել»,-ասաց նա:

Ըստ Վարդան Արամյանի կանխատեսման՝ մյուս տարի բանկերը ևս կունենան խնդիրներ, քանի որ շատ վարկեր կդառնան չաշխատող, և առաջին ուղղությամբ չաշխատող կլինեն հենց սպառողական վարկերը, քանի որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով մարդկանց եկամուտներն էապես նվազել են, բացի այդ, պատերազմի հետևանքով ունեցել ենք զոհեր, իսկ այդ 5000 զոհը նաև աշխատուժ էր:

Նա հիշեցրեց, որ մշտապես ասել է, որ տնտեսվարողներին պետք է փրկօղակ նետել, իսկ տնտեսվարողների համար կարևոր է ոչ թե խոսքը, այլ՝ գործը: «Խնդիրներ կարող են լինել նաև փոխարժեքի արժեզրկումով պայմանավորված, որն այս պահին շուրջ 8,3 տոկոս արժեզրկվել է: Սա ստեղծելու է պրոբլեմներ այն բիզնեսի համար, որոնք բանկային համակարգի նկատմամբ ունեն դոլարով արտահայտված պարտավորություններ»,- ասաց նա:

Անդրադառնալով ներդրումներին, տնտեսագետն ասաց, որ դեռ 2019 թվականին մենք արդեն տեսանք ու քաղեցինք ներկայիս Կառավարության գործունեության արդյունքում ներդրումների վարքագիծը, ինչը սպասելի էր, քանի որ այդ մասին բազմիցս զգուշացրել էին, որ չի կարելի տնտեսվարողների նկատմամբ ամեն պատեհ կամ անպատեհ առիթով քրեական գործ հարուցել, քաշքշել, չի կարելի մեդիաներում պախարակել, անհրաժեշտ է արագ արձագանքել վերջիններիս խնդիրներին, տալ որոշումներ և ոչ թե չնչին հարցն անվերջ ձգձգել:
Ըստ նրա այս իրավիճակը, ցավոք, շարունակվելու է, քանի որ ամբոխահաճո քաղաքականության ուղեգիծը չի փոխվել, իսկ համավարակի հետևանքով տնտեսական կառուցվածքային խնդիրները խորացել են, որոնց լուծումը այս Կառավարությունը ունակ չէ անելու:

«Եթե կառավարությունն իր գործողություններով հանգեցրել է նմանատիպ իրավիճակի մինչև համավարակը, բնականաբար ճգնաժամային իրավիճակում չի կարողանալու փրկօղակ նետել տնտեսությանը: Նրանք էապես թուլացրել են 2016-2018 թվականներին ստեղծած տնտեսական վերելքի հիմքերը, ի դեպ 2018 թվականի տնտեսական աճը դա իրականում այս Կառավարության գործողությունների արդյունքը չէր, իսկ 2019-ին էլ առկա էին պահային գործոններ, որոնք նպաստեցին բարձր աճի ցուցանիշի ձևավորմանը և ակնհայտ էր, որ դրանք հաջորդ տարիներին չեն լինելու: Դրա համար վստահաբար ասում եմ, որ Կառավարության 2021 թվականին խոստացած 3,2 տոկոսը խիստ ամբիցիոզ է, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամինը, թերևս, ավելի իրատեսական: Հավելեմ, որ տնտեսվարողները, որպեսզի իրենք իրենց գործունեությունը ծրագրեն և իրականացնեն, նրանց, որպես նախապայման, նախևառաջ, անհրաժեշտ են երաշխիքներ կայունության 4 հենասյուների մասով. առաջին՝ ֆիսկալ կայունություն, երկրորդ՝ դրամավարկային և ֆինանսական կայունություն, երրորդ՝ քաղաքական կայունություն և չորրորդ՝ անվտանգություն: Ներկայումս այս 4-ի գծով խնդիրներ ու անորոշություններ ունենք, իսկ Կառավարությունն էլ իր տիրույթում գտնվող 3 հենասյուների մասով լուռ է և չի ասում թե ինչպես է դրանք կարգավորելու ապագայում: Փոխարենը փորձում է ամբոխահաճո գործողություններ անել, ինչն էլ ավելի է մեծացնում տնտեսության վնասաբերության խոռոչները»,- ասաց նա և նշեց, որ օր առաջ այս երաշխիքները պետք է վերականգնել տնտեսվարողի համար:


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55