ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է ԱՄՆ-ն գործող նախագահ Դոնալդ Թրամփից «պաշտպանելու» անհրաժեշտության մասին: Այս մասին ասվում է նրա տարածած հաղորդագրության մեջ։
«Այսօր առավոտյան ես շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիի հետ քննարկել եմ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք միտված են անկայուն նախագահին թույլ չտալ ռազմական գործողություններ սկսել կամ միջուկային հարվածի հրաման արձակելու կոդերին հասանելիություն ստանալ»,-ասված է Փելոսիի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Քեթրին Քլարկը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության նոր գործընթացը կարող է ձեռնարկվել հաջորդ շաբաթվա կեսին։
«Գործընթացը կսկսվի արդեն հաջորդ շաբաթվա կեսերին։ Դոնալդ Թրամփին պետք է հեռացնել պաշտոնից։ Եվ մենք կգործենք՝ օգտագործելով առկա բոլոր գործիքները»,- ասել էր օրենսդիրը։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02