Իրանը փետրվարի 21-ին կվտարի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, եթե մինչ այդ օրը պատժամիջոցները չվերացվեն: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խորհրդի անդամ Ահմադ Ամիրաբադին, փոխանցում է Mehr-ը:
«Եթե Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները մինչեւ փետրվարի 21-ը չվերացվեն, հատկապես` ֆինանսական, բանկային եւ նավթային ոլորտներում, մենք անպայման կվտարենք երկրից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին»,- ասել է Ահմադ Ամիրաբադին:
Ըստ նրա` Իրանը նաեւ անպայմանորեն կդադարեցնի Լրացուցիչ արձանագրության կամավոր իրականացումը: «Դա Իրանի խորհրդարանի օրենքն է, եւ կառավարությունը պարտավոր է կատարել այն»,- հավելել է նա:
«Մենք ամերիկացիներին հնարավորություն ենք տվել, եւ ԱՄՆ նոր վարչակազմը պաշտոնը կստանձնի հունվարի 21-ին»,- ասել է Ամիրաբադին: «Նրանք մինչեւ փետրվարի 21-ը ժամանակ ունեն` պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար, հակառակ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր ժողովրդի շահերը: Մենք որեւէ հիմք չենք տեսնում մեր պարտավորությունները կատարելու համար, քանի դեռ պատժամիջոցները չեն վերացվել: Իհարկե, առանց պատժամիջոցների չեղարկման պարտավորությունների կատարումը վնասում է Իրանի ժողովրդին, եւ մինչ այժմ Իրանի ժողովուրդը տուժել է դրանից, իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները ոչ մի վնաս չեն կրել»,- ասել է նա:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03