ARM | RUS |

Նիկոլը հանուն իշխանության ոչնչացնում է Հայաստանն ու հայերի ապագան. Միքայել Մինասյան

10.01.21 | 16:16

Նիկոլը հանուն իշխանության ոչնչացնում է Հայաստանն ու հայերի ապագան։ Բայց դա չի անելու միայն հունվարի 11-ին։ Նա դա անում է ամեն օր՝ ոչ ավել, ոչ պակաս։ Հունվարի 11-ին, ուղղակի, Նիկոլի դա կանի ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։ Սա է տարբերությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ամեն օր հունվարի 11 է Հունվարի 11-ին ընդառաջ մեր երկրում կատարվողից և՛ ծիծաղս է գալիս, և՛ լացս։ Մի ամբողջ շաբաթ ողջ երկիրը մատաղացու գառան պես շունչը պահած քննարկում է, թե ի՞նչ է լինելու նոյեմբերի 11-ին ու էլ ի՞նչ է ստորագրելու և հանձնելու Նիկոլը։ Մեծ մասը քննարկում է սարսափած, մի մասն էլ՝ հույսով։ Կարծես մինչև այս պահը ամեն ինչ շատ լավ էր, ոչ մի վատ բան չէր եղել, Նիկոլը ոչինչ չէր ստորագրել և մնացել է ընդամենը պատվով դուրս գալ այս փորձությունից ու դրանից հետո լավ կլինի։ Այս անմեղ ու անտրամաբանական լավատեսությունը ժպիտ է առաջացնում և հաստատում. մարդ էակը միշտ հույս ունի։ Իսկ լացս գալիս է, որովհետև այդ հույսը կուրացնում է՝ տեսնելու դաժան իրականությունը։ Հասկանալու, որ նոյեմբերի 9-ից հետո, գրեթե մեկ ամիս ոչինչ չանելով, իսկ հետո Նիկոլին թողնելով իշխանության, մեր ամեն օրը լինելու է հունվարի 11 և այդպես էլ շարունակվելու է։ Որքան էլ պարզունակ հնչի, գուցե ծանոթ կամ ծեծված միտք թվա, բայց սա է ճշմարտությունը. քանի դեռ Նիկոլը վարչապետ է, ամեն ինչ ոչ միայն վատ է լինելու, ոչ միայն չի շտկվելու, այլև էլ ավելի է վատանալու։ Իսկ ի՞նչ է լինելու Մոսկվայում և ո՞ւմ է պետք հունվարի 11-ը։ Նախ՝ Ռուսաստանին։ Մոսկվան արձանագրեց, իսկ հունվարի 11-ին կվավերացնի, որ Հարավային Կովկասի միակ ռեգիոնալ ուժն է, որն ունի քաղաքական նպատակներ ու աշխարհաքաղաքական տեսլական։ Ռուսաստանը ցույց տվեց, որ այստեղ հակամարտությունները կարգավորող և խաղաղություն պարտադրող միակ տերությունն է։ Որքան էլ ցավալի լինի ճշմարտությունը, բայց Ռուսաստանը նիկոլական Հայաստանին, հետևաբար մեզ բոլորիս փրկեց ֆիզիկական ոչնչացումից։ Եվ դա փաստ է։ Ռուսաստանը կանխեց պատերազմի ցամաքային ընդլայնումը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Ռուսական զորքը կանգնեց Հայաստանի հարավի սահմանի ամբողջ երկայնքով, դիվանագիտական և ռազմական ակնհայտ սպառնալիքով կանխեց Թուքիայի ներխուժումը, իսկ ՌԴ նախագահը Ալիևին ստիպեց ստորագրել զինադադարի հայտարարությունը՝ կապիտալիզացնելով Ռուսաստանի դերը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման միակ գործոն: Հունվարի 11-ը պետք է Թուրքիային և Ադրբեջանին։ Նոյեմբերի 9-ին ստորագրված գաղտնի փաստաթղթի ամենաչձևակերպված և կարևոր կետերից մեկը 9-րդն է՝ տարածաշրջանային հաղորդակցության վերականգնման և Մեղրիով թուրք-ադրբեջանական միջանցք ունենալու մասին։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամեն ինչ ունի ժամկետ և իմպլեմենտացիայի հերթականություն՝ բացառությամբ այդ կետի։ Որովհետև 9-րդ կետից բացի Թուրքիան ու Ադրբեջանը դե ֆակտո հասել էին իրենց ուզածին ու վերջին 2 ամիսներին բարելավեցին ինչ կարող էին՝ վերցնելով նոր գյուղեր, գծելով նոր սահմաններ, չվերադարձնելով գերիներին։ Թեև ամենամեծ նվերը Թուրքիային և Ադրբեջանին մատուցեցին հայաստանցիները։ Չհեռացնելով Նիկոլին իշխանությունից՝ հայաստանցիները Թուրքիայի և Ադրբեջանի համար բացեցին հնարավորությունների նոր պատուհան՝ կյանքի կոչելու իրենց ամենամեծ նպատակը։ Գերխնդիր, որը 100 տարի չէին կարողանում լուծել, իսկ հիմա ունեն այն իրագործելու եզակի շանս՝ ի դեմս իշխանության համար ամեն ինչի համաձայնող Նիկոլի։ Հետաքրքիր է, որ 9-րդ կետը ձևակերպումներով լղոզած, առանց հստակության շարադրած ռուս դիվանագետը այդպես էր վարվել, վստահ լինելով, որ Հայաստանը դեմ կլինի այս կետին, և մինչև նոր բանակցային ռաունդ կներկայանա ոչ թե դավաճան Նիկոլով, այլ նոր դեմքով։ Բայց ստացվեց այնպես, որ հայաստանցիների մի մասի համար կարևոր էր ոչ թե Մեղրին, այլ թե որքանով է նպատակահարմար Նիկոլին Վազգեն Մանուկյանով փոխարինելը։ Սա հասկացան նաև Թուրքիան ու Ադրբեջանը, և Մեղրիի հանձնումը միանգամից դարձրին մոսկովյան հանդիպման օրակարգի գլխավոր հարցը։ Իհարկե, փաստաթղթում ուղիղ չի ասվի Մեղրին հանձնելու մասին և անգրագետների համար դա կփաթեթավորվի գեղեցիկ բառերով։ Ավելին, կստեղծվի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողով, որը պետք է այդ պայմանավորվածություններին տա միս ու արյուն։ Ադրբեջանի համար այս հանդիպումը ունի նաև իմիջային շատ կարևոր բաղադրիչ։ Երբ աշխարհը տեսնի Նիկոլին և Իլհամին նույն սեղանի շուրջ, ապա հենց միայն այդ փաստով Ալիևը կմաքրվի ագրեսորի և պատերազմի հանցագործի վերջին պիտակից։ Որովհետև եթե պատերազմից ընդամենը 2 ամիս անց հակամարտող կողմերը հանդիպում են, բանակցում, իսկ հետո միասին ճաշում (այո, նախատեսված է նաև նրանց մասնավոր ճաշը), ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Նշանակում է Ալիևը ֆոսֆորային ռումբեր չի օգտագործել, ոչ էլ գերիներ վերցրել, զինվորների գլուխ չի կտրել, ոչ էլ ծերունու ականջ, 5000 մարդ չի սպանել, ոչ էլ ահաբեկիչներ է վարձել ու բերել Արցախ։ Հունվարի 11-ի հանդիպման երրորդ կողմը Նիկոլն է։ Ես միտումնավոր չեմ գրում Հայաստանը։ Որովհետև մեր երկրի համար սա մահաբեր հանդիպում է՝ աղետալի հետևանքներով։ Սա ազգային ողբերգություն է և պետական ֆիասկո։ Այդ պատճառով այս հանդիպման օգտակարությունը մեր երկրի համար զրոյական է։ Իսկ Նիկոլի համար՝ ոչ։ Նիկոլը Մոսկվա է գնում իր իշխանությունը պահելու հույսով։ Նա պատրաստ է ամեն ինչ զոհաբերել ու հանձնել, ստորանալ տեսախցիկների առաջ, սեղմել իր ազգի զավակներին սպանողի ձեռքը, պատրաստակամությամբ կատարել բոլոր ստորացուցիչ կետերը, խոստանալ ժամկետներ, խաբել սեփական ժողովրդին՝ միայն մեկ պայմանով. որ մնա իշխանության։ Նա գնում է Մոսկվա, որ իր թիմին ցույց տա, թե իրեն դեռ ընդունում են, իր ձեռքը սեղմում՝ դրանով իսկ փորձելով մեղմել արտահոսքը թիմից։ Նա Մոսկվա է գնում իր անգրագետ ընտրազանգվածին ցույց տալու, թե Պուտինի հետ ունի լավ հարաբերություններ։ Նա Մոսկվա է գնում, որ Մեղրիի հանձնումը լղոզի գեղեցիկ բառակապակցություններով, սկզբում գրի Նախիջևանի սահմանը բացելու մասին, իսկ դրանից առաջ բերի գերիների վերադարձի կետը (հիշեցնեմ, որ դա պետք է արվեր դեռ նախորդ փաստաթղթով)։ Նիկոլը գնում է Մոսկվա, որ օգտագործելով Ռուսաստանի ղեկավարի հետ դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը, փորձի հասկանալ Մոսկվայի վերաբերմունքը հայ-թուրքական սահմանի վերաբացմանը, որի դիմաց Նիկոլը Թուրքիային խոստացել է հրաժարվել Ցեղասպանությունից և դրա համար պայքարից։ Հետևաբար, հունվարի 11-ից որևէ սկանդալ մի ակնկալեք, ոչ էլ շատ ողբերգական հետևանքներ։ Հունվարի 11-ը ոչնչով չի տարբերում այսօրվանից՝ հունվարի 10-ից։ Սովորական օր է, մեր համաժողովրդական թուլամորթության հերթական ապացույցը։ Նիկոլը հանուն իշխանության ոչնչացնում է Հայաստանն ու հայերի ապագան։ Բայց դա չի անելու միայն հունվարի 11-ին։ Նա դա անում է ամեն օր՝ ոչ ավել, ոչ պակաս։ Հունվարի 11-ին, ուղղակի, Նիկոլի դա կանի ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։ Սա է տարբերությունը։ Ահա սա է լինելու հունվարի 11-ին, և սրանք են Ռուսաստանի, Ադրբեջանի և Նիկոլի ակնկալիքները՝ մոսկովյան այցին ընդառաջ։ Այս հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից»։


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44