Հունվարի 11-ին Մոսկվայում արձանագրվելու է հերթական «նոյեմբերի 9», այսինքն՝ լինելու է հերթական խայտառակությունն ու մեր կապիտուլյացիան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
«Նիկոլը Մոսկվա է մեկնում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար՝ այն հաշվարկով, որ դա կօգնի իրեն պահել վարչապետի աթոռը: Դա նշանակում է, որ Մոսկվան մենակ է մնալու հայկական շահերի պաշտպանության հարցում ու դա անելու է այնքանով, որքանով իր շահերը կպաշտպանվեն: Մնացածը Ադրբեջանի շահն է: Հայաստանը Մոսկվայում հունվարի 11-ին ներկայացուցիչ չի ունենալու: Աշխարհը զարմացած է, իսկ թուրքերն ու ադրբեջանիցները՝ ուրախացած, որ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը դեռ ղեկավարում է ՀՀ-ն: Մեզ մոտ բոլորը բոլորին մեղադրում են այն բանի համար, որ բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող, այն է՝ Նիկոլին վարչապետի աթոռից հեռացնող (քաղաքական կամ այլ ճանապարհով) չկա: Բոլորը մեղադրում են, բայց սխալ հասցեով: Հիմա բացատրեմ, թե ինչն ինչոց է: Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատերազմի ու պարտության համար ինքը թիվ մեկ մեղավորը չէ, սակայն իրականում հենց նա՛ է թիվ մեկ մեղավորը: Բայց նա միակ մեղավորը չէ: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ համանման իրավիճակներում եթե կապիտուլյացիայի տարած պետության ղեկավարը ինքնակամ չի հեռանում, ապա նրան հեռացնում են: Որպես կանոն՝ ռազմական հեղաշրջման միջոցով: Օրինակ՝ եթե Սևրի պայմանագրից հետո թուրք զինվորականներն իրենց ձեռքը չվերցնեին պետությունը և Աթաթուրքը պետականամետություն չցուցաբերեր, ապա այսօրվա Թուրքիան չէր լինի: Ասածս այն է, որ եթե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը սեպտեմբերի 27-ից առաջ, պատերազմն սկսելուց մի քանի օր անց զեկուցագրեր է ներկայացրել, որ մենք խնդիրներ ունենք և պետք է կանգնեցնել պատերազմը, բայց ՀՀ վարչապետը չի արել դա ու դեռ մի բան էլ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հայ զինվորներին գիտակցաբար տարել է մսաղացի մեջ՝ անտեսելով նաև մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հորդորներն ու Պուտինի առաջարկները, ապա Օնիկ Գասպարյանը լեգիտիմ իրավունք ուներ և պարտավոր էր քայլերի դիմել: Գասպարյանը կա՛մ պետք է հրապարակավ խոսեր խնդիրների մասին, ճշմարտությունը ներկայացներ մեր ժողովրդին ու հրաժարական տար՝ կոչ անելով քաղաքական ուժերին, իշխող խմբակցությանն ու ժողովրդին հեռացնել Նիկոլին, կա՛մ պետք է իր ղեկավարած կառույցով հեռացներ Նիկոլին՝ փրկելով Արցախի պետականությունը, մեր զինվորների կյանքն ու Հայաստանի սահմանները: Օնիկ Գասպարյանը չի արել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ քայլը: Փաստորեն, Օնիկ Գասպարյանը շատ լավ իմանալով, որ մեր զինվորները թուրքական «Բայրաքթարների» զոհ են դառնում, քայլ չի արել: Ավելին՝ նոյեմբերի 9-ից հետո Գասպարյանը շարունակել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի աթոռային շահը և նպաստել ՀՀ-ի փակուղու առաջ հայտնվելուն ու մեր շարունակական պարտություններին: Սա պետք է հստակ արձանագրվի, որպեսզի մեր ժողովուրդն իմանա, որ միայն Նիկոլով չի դավաճանվում մեր երկրի շահը: Նիկոլն ունի համախոհներ կամ հնազանդ կամակատարներ, որոնք հավասար պատասխանատվություն են կրում ու ոչ պակաս մեղավոր են: «Ես ի՞նչ կարող եմ անել» ձևակերպումը չի ընդունվում: Օնիկ Գասպարյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը ծառայում է Հայաստանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին: «Տակից» ընդդիմության հետ կապ պահելն ու խաղեր տալը զինվորականին վայել պահվածք չէ: Կողմնորոշվե՛ք, պարո՛ն գեներալ»,- գրել է նա:
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15