ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով հանձնակատար է առաջադրել Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայության բացահայտ ջատագով և Թուրքիայի կառավարության խիստ քննադատ Բրեթ ՄքՔուրքին:
«Վերջին տասնամյակում ես ընտրված նախագահ Ջո Բայդենի հետ ծառայելու պատիվ եմ ունեցել: Նա պատմության մեջ այս կրիտիկական պահին մեզ անհրաժեշտ առաջնորդն է: Ինձ համար մեծ պատիվ կլինի միանալ նրա ԱԱԽ թիմին»,- գրել է Բրեթ ՄքՔուրքը թվիթերում։ Ազգային անվտանգության հաստատության վետերան ՄքՔուրքը, որը տարբեր պաշտոններում ծառայում էր հաջորդող դեմոկրատական և հանրապետական վարչակազմերում, հաճախ է քննադատել Թուրքիայի կառավարությանը Սիրիայում նրա դերի և տարածաշրջանային ավելի լայն քաղաքականության համար: ՄքՔուրքը դադարեցրե․ է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ դեսպանորդի դերը 2018թ-ի վերջին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու որոշման հետ: Բայդենն ուրբաթ օրը պաշտոնապես հայտարարել է ՄքՔուրքի նշանակման մասին` ազգային անվտանգության այլ պաշտոնյաների և կառավարության անդամների առաջադրման հետ մեկտեղ: Թուրքիայում ՄքՔուրքի առաջադրումն անհանգստություն է առաջացրել։ Դեռևս 2017-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բացահայտ կոչ էր անում հեռացնել ՄքՔուրքին՝ նրան մեղադրելով PKK-ին և YPG-ին աջակցելու մեջ, գրում է middleeasteye-ը։ 2019-ի վերջին ՄքՔուրքը ենթադրում էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր ապաստան տալ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, որը սպանվեց ԱՄՆ գործողության արդյունքում: Թուրքական TRT-ն գրում է, որ ՄքՔուրքի նշանակումը կարող է լինել ԱՄՆ-ի «ընկերներին» սպառնալու ԱՄՆ քաղաքականության վերադարձ՝ նշելով նաև, որ Բայդենն արդեն «քննադատաբար էր վերաբերվում Թուրքիային՝ կապված Հայաստանի հետ վերջին հակամարտության մեջ Ադրբեջանին սատարելու հետ»:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03