Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ ու լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը Թելագրամի իր ալիքում գրում է՝ 2.5 տարի Նիկոլը պատրաստում էր մեր պարտությունը։
«Նա դա անում էր բոլոր ուղղություններով՝ ռազմական, քաղաքական-դիվանագիտական, տեղեկատվական, հետևողականորեն, մանրամասն կերպով, եռանդով ու հատուկ ցինիզմով նա պատրաստեց մեր ձախողումը։ Երբ հետադարձ հայացք ենք նետում դիվանագիտական ու տեղեկատվական բաղադրիչներին, բախվում ենք սարսափելի իրականությանը։ Նիկոլը, որ հայտարարում էր «Նոր Հայաստանի» մասին, դարձավ Նոր Ադրբեջանի շինարարը»,- գրում է նախկին դեսպանը։ Մինասյանը հիշեցնում է, որ երկու ամիս է՝ մենք կապիտուլացված ենք, իսկ զիջումները չեն դադարում։ «Ամեն օր մենք ինչ-որ բան կորցնում ենք կամ ինչ-որ բան տալիս ենք»,- նշում է նախկին դեսպանն ու ընդգծում, որ Ադրբեջանի հռետորաբանությանը որևէ կերպ չարձագանքելը երաշխավորում է, որ այս գործընթացը չի կանգնելու։ «Դադարե՞լ է Ադրբեջանը ագրեսոր երկիր լինելուց։ Իհարկե, ոչ։ Բարձրացվո՞ւմ է Թուրքիայի պատասխանատվության հարցը և միջազգային ահաբեկչության խնդիրը։ Իհարկե, ոչ։ Կարելի՞ է բավարար համարել միջազգային հանրության արձագանքը ադեկվատ համարել տեղի ունեցածին նույնիսկ Նիկոլի անկարողությունը հաշվի առնելով։ Իհարկե, ոչ։ Կարելի՞ է համակերպվել նման իրավիճակի հետ։ Իհարկե, ոչ։ Իսկ Նիկոլը... Նիկոլը վաստակել է Ադրբեջանի քառակի հերոսի կոչում՝ հայկական բանակը քայքայելու, ադրբեջանական դիվանագիտության ձեռքբերումների, ինֆորմացիոն պատերազմում Ադրբեջանի հաղթանակի, Ղարաբաղյան երրորդ պատերազմում Ադրբեջանին մատուցած նշանակալի ծառայության համար։ Ամենասարսափելին այն է, որ նա պատրաստ է ու լի է վճռականությամբ դառնալ Ադրբեջանի հնգակի հերոս, այս անգամ Հայաստանի տարածքների փոշիացման ու պանթուրքական միջանցք ստեղծելու համար։ Միայն մեզանից է կախված, կարո՞ղ է նա ադբեջանական հերթական շքանշանը կրել իր կրծքին»,- նշում է նա։
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03