Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը օգուտ կբերի եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացել են երկուշաբթի՝ Մոսկվայում: «Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ եւ՛ Ադրբեջանի նախագահին, եւ՛ Հայաստանի վարչապետին, այն բանի համար, որ նրանք համաձայնեցին գալ Մոսկվա, որպեսզի հանդիպենք, որպեսզի քննարկեն անցյալ տարվա նոյեմբերի 9-ի խաղաղ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը: Մենք եկանք այն եզրակացության, որ համաձայնագրի պայմանները հիմնականում պահպանվում են, եւ որեւէ լուրջ միջադեպ չի գրանցվել: Համոզված եմ, որ այդ համաձայնագրերի իրականացումը օգուտ կբերի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդին եւ, անկասկած, օգուտ կբերի տարածաշրջանին ընդհանրապես, իսկ դա նշանակում է՝ նաեւ Ռուսաստանի Դաշնության շահերին»,- բանակցություններից հետո ճեպազրույցում ասել է Պուտինը:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55