Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Վրաստանի կրթության նախարար Ջեջելավան, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին, հույս է հայտնել, որ այցը գործնականորեն կնպաստի երկու հարևան երկրների կրթական համակարգերի սերտ համագործակցությանը: Նա ներկայացրել է Վրաստանի կրթության ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումները և ծրագրերը, ինչպես նաև համակարգի առջև ծառացած հիմնախնդիրները:
Իր հերթին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ հարաբերություններն առաջիկայում զարգացման նոր մակարդակ կարձանագրեն: Անդրադառնալով Հայաստանի կրթության համակարգի մարտահրավերներին` Լևոն Մկրտչյանը նկատել է, որ դրանցից շատերը բնորոշ են նաև Վրաստանի կրթական համակարգին: Այդ համատեքստում ՀՀ կրթության և գիտության նախարարն իր վրաց գործընկերոջն առաջարկել է երկու երկրների հարաբերություններում ակտիվացնել ընդհանուր կրթական տարածքի գործունեությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ երեք հիմնական ուղղություններով՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համատեղ գիտակրթական նախագծերի իրականացում, հանրակրթական և միջին մասնագիտական կրթության ոլոր տներում սերտ համագործակցության կոնկրետ ծրագրերի իրագործում: Մասնավորապես, նախարարներ Մկրտչյանն ու Ջեջելավան համաձայնություն են ձեռք բերել նաև, որ Վրաստանում գործող հայկական դպրոցների համար դասագրքերի հայերեն թարգմանությունը, մեթոդական աշխատանքները և վերապատրաստման հետ առնչվող գործընթացները կիրականացվեն Հայաստանի մասնագետների գործուն մասնակցությամբ:
Այցի ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի կրթության որակի ազգային կենտրոն: Պատվավոր հյուրերին ողջունել է կենտրոնի ղեկավար Թամար Սանիկիձեն և հանդես եկել կենտրոնի հիմնական գործունեության և կրթության որակի ապահովման մեխանիզմների վերաբերյալ շնորհանդեսով: Վրացական կողմը նշել է, կրթության որակի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և մեխանիզմների շնորհիվ կոնկրետ արդյունքներ են արձանագրել: Հայկական պատվիրակությունը հատկապես հետաքրքրված է եղել կենտրոնի անկախության աստիճանով և առաջարկել մշակել համատեղ կրթական ծրագրեր, ինչպես նաև հավատարմագրման համակարգ: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել իրենց ակտիվ համագործակցությունը:
Նախարարի գլխավորած պատվիրակություննն այցելել է նաև Վրաստանի տեխնիկական համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Արչիլ Պռանգիշվիլու և բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Քննարկվել են Հայաստանի տեխնիկական և ինժենարական բուհերի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով տարածաշրջանում տեխնիկական կրթությունն ամուր հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44