Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն այժմ «ավելի ու ավելի պատմություն է դառնում, և կայուն խաղաղություն է գալիս նրա հողի վրա»: Այս մասին գրում է Tass-ը։ «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հաջորդած պայմանավորվածությունները թույլ կտան վերականգնել Լեռնային Ղարաբաղի ամբողջ ենթակառուցվածքը և բարելավել խաղաղ բնակիչների կյանքը»,-լրագրողներին ասել է Սլուցկին: Ըստ նրա, 30 տարի շարունակվող հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում այժմ «ավելի ու ավելի շատ պատմություն է դառնում, և կայուն խաղաղություն է գալիս»: «Եվ դրանում կա Ռուսաստանի՝ որպես արդյունավետ միջնորդի մեծ դերը: Այս փաստը ճանաչում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական», - շեշտել է Սլուցկին: Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանը կշարունակի «օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, իսկ խաղաղապահները կշարունակեն պահպանել խաղաղությունը տարածաշրջանում»: Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն՝ «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակման շուրջ», սակայն Ալիևը չի համաձայնել վերադարձնել հայ ռազմագերիներին։
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03