ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը ծանոթ չի եղել սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի այն հայտարարությանը, թե այլևս ռեսուրս չունենք պատերազմելու համար, քանի որ ինքը անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել։
«Դե յուրե պաշտոնակատար չեմ եղել ու հայտարարությանն անձամբ չեմ ծանոթացել»,- այս մասին ասել է ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում նշելով, որ ամենօրյա, ամենժամյա ռեժիմով վարչապետին զեկուցում էր իրավիճակի ու հեռանկարների մասին։
«Եթե չեմ սխալվում, ևս մեկ նիստ տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին կամ 19-ին, որի ժամանակ Օնիկ Գասպարյանը շատ մանրամասն ներկայացրեց տիրող իրավիճակը, հեռանկարը, և այն, որ ուղղակի մենք գնում ենք դեպի պարտություն, առաջարկություն կար՝ դադարեցնելու պատերազմական գործողությունները, նույն կարծիքին էր նաև Դավիթ Տոնոյանը, եթե հիշողությունս չի դավաճանում», - ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ ներկա էին նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, սակայն, նման որոշում չկայացվեց, թե ինչու՝ չի կարող ասել։ Հենց այդ «ինչու»-ի պատասխանը չունենալն էր իրեն անհանգստացնում։
Միքայել Համբարձումյանը հավելեց, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ տեղյակ չի եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկի մասին։
«Նոյեմբերի 7-ի դրությամբ, ես չեմ իմացել այդ մասին, իսկ նոյեմբերի 8-ին հրաժարական եմ տվել», - ասաց Համբարձումյանն ու նշեց, որ դրա մասին ինքը տեղեկացել է ոչ թե վարչապետից, այլ գործընկերներից։
Համբարձումյանը հիշեցրեց՝ դեռևս հոկտեմբերի 19-ին կամ 20-ին առաջարկություն է եղել ՌԴ-ի կողմից ՝ կոնկրետ ու կետային, թե ինչ պետք է անել։
«Ըստ էության կյանքի էր կոչվելու Լավրովի պլանը»,-ասաց Համբարձումյանն ու հավելեց, որ սա էր պատերազմը կանգնեցնելու, մարդկային ու տարածքային քիչ կորուստների հնարավորությունը, որից չօգտվեցին։
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03