ՀՀ կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի գրեթե 32 մլն դրամ` ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտ քանակի տպագրությունը և ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև ՀՀ սահմանապահ ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու համար: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 15-ի նիստի օրակարգում:
Նախատեսվում է 2016թ. երկրորդ կիսամյակի և 2017թ. համար տպագրել 120 հազար հատ ՀՀ մուտքի արտոնագրերի պիտակներ: Նշված կանխատեսումը 2016թ. տարեվերջին կճշգրտվի տարեկան փաստացի տվյալների հիման վրա և լրացուցիչ պահանջ չառաջանալու դեպքում 2017թ. բյուջեի նախագծով ՀՀ մուտքի արտոնագրերի պիտակների տպագրության համար նախատեսված գումարն ամբողջությամբ կտնտեսվի:
Ըստ հիմնավորման` պահանջվող գումարը հաշվարկվել է հիմք ընդունելով նախորդ գնման ժամանակ (2015թ.) մրցույթում հաղթող ճանաչված գինը, որը մեկ մուտքի արտոնագրի պիտակի համար կազմել է 265 ՀՀ դրամ: 2015թ. երկրորդ եռամսյակում ՀՀ ԱԳՆ կողմից կատարված կանխատեսումների համաձայն նախարարության պահեստում ՀՀ մուտքի արտոնագրերի առկա պաշարը պետք է բավարարեր նաև 2016թ. պահանջարկը` հաշվի առնելով նախորդ տարիների վիճակագրությունը, համաձայն որի տարեկան տրամադրվում էր 180-190 հազար հատ ՀՀ մուտքի արտոնագիր: Այդ իսկ պատճառով նախարարության 2016թ. գնումների պլանում ՀՀ մուտքի արտոնագրերի տպագրություն չի նախատեսվել:
«2015թ. ամռանը, Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների վերացումը հանգեցրեց Իրանից դեպի Հայաստան տուրիստների շեշտակի աճի, որը 2016թ. առաջին յոթ ամիսների կտրվածքով կազմել է 47%: Իրանցի տուրիստների շեշտակի աճը հնարավոր չէր կանխատեսել, քանի որ այն աշխարհաքաղաքական զարգացումների հետևանք էր: 2015թ. ընթացքում տրամադրված բոլոր ՀՀ մուտքի արտոնագրերի շուրջ 70%-ը բաժին է ընկել Իրանի քաղաքացիներին: 2016թ. օգոստոսի 10-ից Իրանի քաղաքացիների համար գործում է առանց վիզայի ռեժիմ, հետևաբար այս գործոնն այլևս ազդեցություն չի ունենա, իսկ վիզաների հ ետագա սպառումը կնվազի: ՀՀ մուտքի արտոնագրերի մնացորդը ՀՀ ԱԳՆ պահեստում առ 22.08.2016թ. կազմում է 6,500 հատ, որը կարող է բավարարել 1-2 ամիս»,- նշված է հիմնավորման մեջ:
Ըստ տեղեկատվության` 2015թ. ընթացքում տրամադրվել է շուրջ 194 հազար մուտքի վիզա, որից 134 հազարն Իրանի քաղաքացիներին և 60 հազարն այլ երկրների քաղաքացիներին: 2016թ. 7 ամիսների ընթացքում, չհաշված Իրանի քաղաքացիներին, տրամադրվել է 37 հազար վիզա, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում` 33 հազար, այսինքն աճը կազմել է 12%:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55