Առաջարկում եմ Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունները, էլեկտրոնային կայքերը չլուսաբանեն վարչապետ կոչվածի աշխատանքը: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց մշակույթի գործիչ Գագիկ Մանասյանը: «Մինչեւ այս առաջարկությունը ես փորձեցի համապատասխան հանձնաժողովի հետ ճշտել, թե արդյոք հեռուստաընկերություններն ունեն նման իրավունք եւ ստացա դրական պատասխան: Եթե տվյալ հեռուստաընկերությունը պայմանագիր չունի կառավարության լրատվական ծառայության հետ, կարող են լիարժեքորեն չլուսաբանել անգամ կառավարության նիստերը»,-ասաց նա: Մանասյանը հիշեցրեց, որ Ամանորի գիշերը վարչապետի ելույթը որոշ հեռուստաընկերություններ չհեռարձակեցին. «Այսինքն մենք կարող ենք հայտարարել «մոռանալ դավաճանին» շարժում: Երկրորդ, մենք բոլորս ԱՄՆ-ում ունենք բազմաթիվ ծանոթներ, բարեկամներ: Դուք բոլորդ գիտեք, որ պատերազմի օրերին ամերիկահայությունը մոտ 70 մլն դոլար նվիրատվություն է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ այդ հիմնադրամի գումարների մի մասը փոխանցվել է պետբյուջե, եւ ըստ ֆինանսների նախարարության վկայության այդ գումարները ծախսվել են բյուջեի տողերի համաձայն: Այսինքն բարեգործության նպտակով հավաքագրված գումարները ծախսվել են ՀՀ տնտեսության կամ ասֆալտ փռելու գործունեության մեջ: ԱՄՆ-ում նվիրաբերված գումարների համար այդ մարդիկ հարկեր չեն վճարել, եւ ԱՄՆ-ն այդ գործունեության պատճառով կրել է վնասներ: Ես հորդորում եմ ձեզ ԱՄՆ-ում ապրող ձեր ընկերներին, հարազատներին հորդորեք դատի տալ Նիկոլ Փաշինյանին: ԱՄՆ-ում նույնիսկ ամենափոքր գյուղի դատարանի որոշումը հնարավորություն է տալիս, որ այդ մարդը չի կարող օգտվել օդանավակայաններից, բանկային քարտերից եւ այլն: Ես գիտեմ, որ ինքը ընտանիքով փախչելու է եւ կունենա շատ անհարմարություններ, եթե որեւէ դատարանի որոշում լինի: Իսկ այդ որոշումները կլինեն, որովհետեւ կա օրենքի խախտում»,-ասաց Մանասյանը:
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03