Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրառում է արել «Հերթական ծղրտոցը» վերնագրով. «Երեկ, Մոսկվայում ստացանք հերթական խարանը, հանձին երկիրը թշնամուն հանձնած, պետություն վտանգած վարչապետ կոչեցյալի։ Սակայն, ամենահետաքրքիրը բրիֆինգի ժամանակ նրա, Արցախի կարգավիճակի մասին բարբաջանքն էր։ Ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում իշխանությունը զավթածը, մինչ պատերազմը, այդպես էլ ոչ մի խոսք չասաց իր պատկերացումների մասին Արցախի ապագայի հետ կապված։ Նրա շուրթերով լսեցինք, «Ինչ ուզում այն էլ բանակցում ենք, այնպիսի լուծում, որ կբավարարի Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ժողովուրդներին, Սա Հայաստան է և վերջ» և այլ անհեթեթություններ։ Եվ կրկնում եմ ոչ մի խոսք չասվեց Արցախի կարգավիճակի մասին, թեկուզ՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Պատերազմի թեժ օրերին, անհամբեր սպասում էի, որ հեսա-հեսա Աժ-ն կճանաչի Արցախի անկախությունը։ Ի դեպ, հավաստի տվյալներ ունեմ, որ այդ որոշմանը սպասում էին նաև այլ պետություններ, օրինակ Ֆրանսիան և Ռուսաստանը։ Պատահակա՞ն էր արդյոք, որ Ֆրանսիայի մի քանի քաղաքներ այն ճանաչեցին։ Բայց՝ ոչ, ավելի ու ավելի էր ամրապնդվում դավադրության տեսության վարկածը։ Եվ հանկարծ երեկ, հերթական ստորացուցիչ փաստաթուղթը ստորագրելուց հետո, վարչապետ կոչեցյալը ծղրտում է Արցախի կարգավիճակի մասին։ Ա՛յ ողորմելի, էլ ի՞նչ կարգավիճակ, էլ ո՞վ է քեզ մարդու, էլ չեմ ասում երկրի ղեկավարի տեղ դնում, ամեն ինչ հանձնել վերջացրել ես, մտածիր Սյունիքի կարգավիճակի մասին։ Թե՞ քո Ադրբեջանի դաշնակցին աղաչում ես, էն խոստացած, գոնե մշակութային ինքնավարություն շնորհել։ Համոզված եմ, որ՝ ոչ, հայտարարությունն ուղղված էր Հայաստանի ներքին լսարանին։ Հավանաբար, տարբեր տրամաչափի ուսապարկերը ցնծության մեջ են, իրենց տիրոջ «հերոսական» ծղրտոցով»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02