Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզի սահմանային միջավայրի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակը և անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
Բացելով խորհրդակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօրվա մեր խորհրդակցությունը նվիրված է Սյունիքի մարզի խնդիրներին, և մենք այսօր պետք է քննարկենք հարցերի բավական լայն շրջանակ: Հայտնի իրադարձությունների բերումով Սյունիքի սահմանային միջավայրն էական փոփոխություններ է կրել, և այսօր պետք է քննարկենք այն միջոցառումները, որ իրականացվում են Սյունիքի հատվածում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար, պետք է քննարկենք մինչ այժմ իրականացված աշխատանքները և թե ինչպես պետք է շարունակենք այդ աշխատանքները ու ինչ ուղղությամբ: Իհարկե, շատ կարևոր են սոցիալ-տնտեսական, կոմունիկացիոն խնդիրները, կարևոր են նաև բնապահպանական խնդիրները, և հարցերի բավական լայն շրջանակ ունենք քննարկելու:
Բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը, և մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք Սյունիքում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար՝ ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ հանրապետության տարածքում, բայց Սյունիքն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն: Նաև պետք է քննարկենք, թե ինչ սոցիալական և տնտեսական ծրագրեր ենք իրականացնելու այն համայնքներում, որոնք սահմանային նոր կարգավիճակ են ստացել՝ ըստ էության, հայտնվել են սահմանային բնակավայրերի կարգավիճակում: Եվ այսօր կկայացնենք որոշումներ, ձեռք կբերենք պայմանավորվածություններ և կպայմանավորվենք նաև դրանց հետագա իրականացման ընթացքի վերաբերյալ»:
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Սյունիքի սահմանամերձ համայնքների և ճանապարհների անվտանգության ապահովման, սահմանային կետերի տեղորոշման աշխատանքների, քաղաքացիների հնարավոր գույքային վնասների փոխհատուցման գործընթացի և հարակից այլ խնդիրների լուծման ընթացքի մասին:
Արձանագրվել են ընթացիկ արդյունքները, քննարկվել են դեռևս առկա խնդիրների հնարավոր լուծումները և հետագա անելիքները՝ ճանապարհային, հաղորդակցության ենթակառուցվածքների բարելավման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և այլ ուղղություններով:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գործընթացում ներգրավված պատասխանատու մարմիններին՝ արդեն իսկ ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև խնդիրների գույքագրման և լուծման աշխատանքները շարունակել միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, որն օպերատիվորեն կարձանագրի պրոբլեմները և լուծումներ կտա:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55