Ինտերպոլը ձերբակալման օրդեր է տվել ՌԴ քաղաքացիներ Իգոր Գրեչուշկինին և Բորիս Պրոկոշևին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ձերբակալելու համար, հաղորդում է լիբանանյան NNA գործակալությունը: Գրեչուշկինին էր պատկանում բեռնատար Rhosus նավը, որն ամոնիումի նիտրատը Բաթումիից տեղափոխում էր Մոզամբիկ: 2013 թվականին նավը տեխնիկական խնդիրների պատճառով չնախատեսված կանգառ էր կատարել Լիբանանում, սակայն ստուգումից հետո նավահանգստի ղեկավարությունը արգելել էր նրան վերադառնալ ծով: Արդյունքում՝ Գրեչուշկինը սնանկացավ և լքեց անձնակազմը։ Ռուս և ուկրաինացի նավաստիները ստիպված էին մոտ մեկ տարի մնալ Բեյրութում։ Rhosus֊ի ավագը Պրոկոշևն էր: Անցյալ տարվա օգոստոսին, մաքսային ծառայությունների կողմից 2014-ին նավից առգրավված և հետագայում պահեստում պահված 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթեցման պատճառով Բեյրութի նավահանգստում 190 մարդ զոհվեց, ավելի քան 6000-ը վիրավորվեցին: Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվեց աղետի գոտի։ Մինչև սեպտեմբերի 19-ը քաղաքում գործում էր արտակարգ դրություն: Դրանից հետո Բեյրութով անցավ հակակառավարական ցույցերի ալիք, որի արդյունքում՝ վարչապետ Հասան Դիյաբը հայտարարեց իր կառավարության հրաժարականի մասին: Լիբանանի դատարանը Գրեչուշկինի և Պրոկոշևի նկատմամբ ձերբակալման միջազգային օրդեր էր պահանջել անցյալ տարվա հոկտեմբերին:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44