Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսային զրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվակաի նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման ընթացքը: Ընդգծվել է, որ անցած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկն է դարձել Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման, խաղաղ կյանքի հաստատման գործում գործնական փոխգործակցությանը պատրաստականության, ընտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման տրամադրվածության հաստատումը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը՝ հաջողվել է համաձայնեցնել այս ուղղությամբ մի շարք կարեւոր քայլեր: Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կողմից աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի ջանքերին, արտահայտվել Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման օգտին, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման շահերի եւ փոխշահավետ նախագծերի առաջմղման շրջանակում: Առանձին անդրադարձ է կատարվել հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման որոշ ասպեկտների: Երկկողմ օրակարգի քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, առանցքային ուղղություններով համագործակցության ընդլայնման խնդիրներին, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, ներառյալ պատվաստանյութերի համատեղ արտադրության ու կիրառման ծրագրերի իրականացման խնդիրներին: Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Ամանորը եւ վստահություն հայտնել, որ գալիք տարում Ռուսաստանի եւ Թուրքիայի գործընկերությունը հետագա զարգացում կունենա:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55