Չորեքշաբթի օրը Գազայի հատվածում սահմանային փոխադարձ ռմբակոծություն է եղել իսրայելական բանակի և պաղեստինյան ուժերի միջև: Այս մասին հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Իսրայելական բանակի մամուլի խոսնակ Ավիչայ Ադրային թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ իսրայելական տանկը ռմբակոծել է ՀԱՄԱՍ խմբավորման երկու դիրք՝ ի պատասխան Գազայի հատվածից` իսրայելական բանակին պատկանող ինժեներական մեքենայի ուղղությամբ արձակված կրկնակի կրակի:
Ադրային հավելել է, որ իսրայելական մեքենան հարթաչափում էր իրականացնում Գազայի հատվածի հարավային մասում գտնվող անվտանգության ցանկապատի արևմտյան կողմում:
Խոսնակը հայտարարել է, որ հարձակումը հանգեցրել է նյութական վնասի ՝ առանց զոհ պատճառելու:
Հակառակ այս տեղեկությանը, Ma’an լրատվական գործակալությունը հաղորդել է, որ պաղեստինյան ուժերը կրակ են բացել իսրայելական մի քանի տանկերի վրա, որոնք մուտք են գործել պաղեստինցի ֆերմերների դաշտեր և սկսել մթերել բերքը: Գործակալությունը պաղեստինյան կողմից որևէ զոհի մասին չի հայտնել:
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03