Ադրբեջանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները սպառնալիքի տակ են։ Այս մասին «Իզվեստիային» ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրա խոսքով, Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը: Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը նշել է, որ ռուս խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրում են՝ պատմամշակութային հուշարձանների պահպանումն ապահովելու համար: Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու գործում իր անձնական ներդրման համար: Գարեգին Բ-ն ասել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը: Նրա խոսքով, հոգևորականները դիմել են հոգեւոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին ու կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Գարեգին Բ-ն նշել է, որ Բաքվուն մերժում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների մուտքը։ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը հույս է հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով հնարավոր կլինի անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հուշարձանները պահպանելու ուղղությամբ: Նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում կրոնական օբյեկտները մեկ անգամ չէ, որ ենթարկվել են հարձակումների, որոնցից է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի արդյունքում վիրավորվեցին նաև ռուս լրագրողներ։ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հուզող խնդիրների թվում Գարեգին Բ-ն նշել է տարածաշրջանի կարգավիճակը, ռազմագերիների վերադարձի ժամկետները և սահմանների սահմանազատումը: Դեկտեմբերին փորձագիտական համայնքը քննարկել էր պատմության և մշակույթի հայկական հուշարձաններին վերաբերող հարցեր:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55