Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության այսօրվա նիստում դեմ քվեարկեցին կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշմամբ հաստատված տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագրի հավելվածում փոփոխություններ կատարելու նախագծին: Հարցը զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ ինքը որպես գործարար առնչվել է քննարկվող խնդրի հետ: Նրա խոսքով՝ նախկինում պետական աջակցման ֆոնդից ներդրման իրականացման դեպքում առնվազն նույն չափով ներդրում էր պահանջվում նաև մասնավոր ներդրողից: «Նոր մեկնարկող ծրագրերի դեպքում մասնավոր ներդրումը պետք է իրականացվեր դրամական միջոցներով ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում: Կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանար ներդրումների հանրագումարի չափով այն դեպքում, երբ ֆոնդի կողմից ներդրումը իրականացվում էր արդեն մեկնարկած ներդրումային ծրագրում: Այդ պայմանը համարվում էր բավարարված, եթե ֆոնդի կողմից ներդրման իրականացման պահին կազմակերպության զուտ ակտիվների արժեքը գերազանցում էր ֆոնդի ներդրման ընդհանուր արժեքը»,- հայտնեց էկոնոմիկայի նախարարը: Քերոբյանը պարզաբանեց, որ գործող կարգով ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը պետք է ստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ: Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ այդ պահանջները խիստ սահմանափակում էին ներդրումային ֆոնդի պոտենցիալ շահառուների շրջանակը, այդ պատճառով էլ նախագծով առաջարկում են դրանք հանել: Որոշման փոփոխությունը, ըստ Քերոբյանի, թույլ կտա ընկերություններին, որոնք հիմնականում արդեն սպառել են մյուս բոլոր միջոցները, իրենց կապիտալը նաև պետական օժանդակությամբ համալրելու հնարավորություն ստանալ: Փոխվարչապետ Ավինյանն էլ հավելեց, որ առաջարկվող մեղմացումներով փաստացի ներդրումային հիմնադրամը կարող է ներդրվել գործող քիչ թե շատ առողջ ընկերություններում, որոնք համավարակի, պատերազմի բերմամբ ունեն ֆինանսական խնդիրներ, բայց պոտենցիալ ունեցող ընկերություններ են: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախարարներ Ատոմ Ջանջուղազյանը և Մեսրոպ Առաքելյանը բարձրացրեցին պետական օժանդակություն տրամադրելու համար ընկերությունների ընտրության չափանիշների անկատարության հարցը և սխալ համարեցին ֆինանսավորման համար եղած պայմանների՝ մասնավորապես բանկերից ֆինանսավորվող ընկերությունների վարկի ստացած լինելու դրույթի հանելը: «Բանկը մասնավոր կառույց է, նայում, քննարկում ու ասում է՝ ես քեզ վարկ չեմ տալիս: Դիմողը հարցնում է՝ ինչու, պատասխանում է՝ աչքերիդ գույնը դուրս չի գալիս»,- պաշտպանելով Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած նախագիծը՝ բանկերի կողմից մասնավոր ընկերություններին վարկեր հատկացնելու գործընթացը պատկերավոր ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը: Հարցը 45 րոպե քննարկելուց հետո դրվեց քվեարկության և երեք դեմ ձայներով ընդունվեց:
Աղբյուր` Panorama.am
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01