Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ և ծանր իրավիճակում մարդկանց ուշադրության կենտրոնում է հայտնվել նորանշանակ վարչապետը: Քաղաքացիներին հետաքրքրում է, թե ինչ նախաձեռնությամբ է հանդես գալու նա, արդյոք փոփոխությունները չեն լինի կոսմետիկ բնույթի: Ելնելով ծանր պայմաններից` մարդկանց շրջանում վաղվա օրվա հանդեպ հավատի որոշակի պակաս գոյություն ունի:
Նախօրեին ներկայանալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին` վարչապետ Կարեն Կարապետյանն իրեն բավականին անմիջական դրսևորեց` փորձելով առկա իրավիճակը չներակայացնել վարդագույն գույնով:
Պատասխանելով իրեն ուղղված հարցերին, Կարապետյանը նշեց, թե տնտեսության իրավիճակը ծանր է և արագ փոփոխությունների ակնկալիք չպետք է ունենալ, սակայն դա չի նշանակում, որ քայլեր չեն ձեռնարկվելու: Լինելու են կոնկրետ քայլեր` և սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, և բիզնեսի զարգացման առումով:
Միանշանակ է` գործնական քայլերն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեր երկրին, սակայն հարց է` որքանո՞վ են դրանք ի գործ դրվում, քանի որ հանրությունը տարիներ շարունակ լսում է երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական փոփոխությունների բազմաթիվ խոստումներ: Այս հարցադրումը ակտուալ է նաև այս դեպքում:
Արդեն իսկ այսօրվա կառավարության նիստում վարչապետը փորձեց սկիզբ դնել իր իսկ նշած քայլերի մեկնարկին: Նա մասնավորապես ՊԵԿ-ին բիզնեսների ստուգումների հետ կապված հանձնարարական տվեց, թե հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, մանր և միջիններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում:
Սրա հետ մեկտեղ նաև վարչապետը ՀԾԿՀ-ին, էներգետիկայի նախարարությանը և սոցապ նախարարությանը հանձնարարեց քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգիայի և գազի սակագնային քաղաքականության վերանայման համար:
Թերևս Կարապետյանի քայլերի սկիզբը խոստումնալից է, իսկ ինչ կլինի առաջիկայում, կախված է վճռական գործելակերպից և քայլերի հաջորդականությունից:
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44