«2019-2020թթ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ընթացք է տրվել մոտ 2 միլիոն կատարողական վարույթ»,- հայտնում է Արդարադատության նախարարությունը՝ Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հանրային քննարկման ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնավորման մեջ: Փաստաթղթում ասվում է, որ վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներից ներկայումս ընթացիկ վիճակում է 71,030-ը։ Ըստ նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալների՝ Ոստիկանության կողմից արձանագրված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով կայացված անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 22.12.2020թ. դրությամբ հարուցվել է 24,857 կատարողական վարույթ, որից պարտապանի՝ բռնագանձման ենթակա գույք կամ եկամուտներ չունենալու և գույքի անբավարարության հիմքերով ավարտվել է 14991 վարույթ, իսկ ընթացիկ վիճակում է 1485-ը։ Վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ բնակչության զգալի մասը վճարունակ չէ, բայց Արդարադատության նախարարությունը եզրակացնում է, որ տուգանքների ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում: Գերատեսչությունը խնդիրը լուծելու համար նախագծով առաջարկում է, որ եթե պարտապանը տուգանքի որոշումն ստանալուց հետո 14 օրվա ընթացքում վճարի դրա 50 տոկոսը, ապա այն կհամարվի կատարված: Այլ կերպ ասած՝ կառավարությունը փորձում է բնակչությունից կորզել սահմանված տույժերի գոնե կեսը:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55