ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է 1,9 տրլն դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան տնտեսության օգնության ծրագիրը, որը տուժել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով:
Բայդենի ռազմավարությունը, որը կոչվում է «Ամերիկայի փրկության ծրագիր», ուղղված է պատվատման գործընթացի արագացմանը, տնտեսության աշխուժացմանը եւ դպրոցների բացմանը:
Բայդենը տնտեսության խթանման իր առաջարկները հիմնավորել է՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները շարունակվող Covid-19 համավարակի պատճառով շտապ օգնության կարիք ունի, իսկ օգուտը, որ կստացվի ծրագրի իրագործման արդյունքում, «շատ ավելի կգերազանցի ծախսերը», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Այդ ներդրումները կվերադառնան նոր աշխատատեղերի տեսքով, ինչը կկանխի երկարաժամկետ տնտեսական վնասը, իսկ օգուտները շատ ավելի կգերազանցեն ծախսերը,- ասել է նա ելույթ ունենալիս: - Այս ճգնաժամային պահին մենք չենք կարող մեզ անգործություն թույլ տալ»:
Ավելի քան 400 մլրդ դոլար կծախսվի պատվատման, թեստերի անցկացման, հանրային առողջապահության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման, դպրոցների բացման եւ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված արձակուրդայինների վճարման, ինչպես նաեւ ենթակառուցվածքների ստեղծման համար, ինչը թույլ կտա Բայդենի նախագահության առաջին 100 օրերին իրականացնել պատվաստանյութի 100 մլն դեղաչափի ներարկում:
Որոշակի չափորոշիչներին համապատասխանող ամերիկացիների մի մասը լրացուցիչ 1400 դոլար կստանա ուղիղ վճարման ձեւով: Գործազուրկ դարձած մարդիկ ընդհուպ մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր ամեն շաբաթ կստանան գործազրկության դաշնային նպաստ:
Բայդենի ծրագիրը նաեւ նախատեսում է վարձակալած կացարանից մարդկանց վտարման եւ բանկերի կողմից հիփոթեքային վարկերի դիմաց գրավադրված գույքի բռնագանձման մորատորիումի երկարաձգում մինչեւ սեպտեմբեր:
Նվազագույն աշխատավարձը դաշնային մակարդակով կբարձրացվի ներկայիս ժամում 7,25 դոլարից մինչեւ ժամում 15 դոլար:
Հանրային տրանսպորտի ոլորտի գերատեսչություններն ու ընկերությունները կստանան 20 մլրդ դոլարի օգնություն, փոքր բիզնեսին կառաջարկվեն նաեւ դրամաշնորհներ եւ վարկեր:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02