Թուրքիան և Ադրբեջանը չեն թաքցնում իրենց նպատակները, ինչը սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար: Թուրքիան և Ադրբեջանը նույնիսկ վերջին ռազմական գործողություններից հետո շարունակում են պահանջատիրական բնույթի հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի տարբեր շրջաններին, այդ թվում՝ Սյունիքի մարզին, և ինչպես ժամանակն ու պատմությունն են ցույց տվել, նրանք իրենց արգելող որևէ գործոն չունեն ռազմական գործողությունների միջոցով իրենց նպատակներին հասնելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Կարսում կայանալիք Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժություններին:
Նշենք, որ ինչպես փոխանցում է «Razm.Info» կայքը, թուրքական «Հաբերթուրք» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Կարսում Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ ներգրավվելով տանկային, հրետանային միջոցներ, ուղղաթիռներ ու հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:
Աբրահամյանի խոսքով՝ առաջիկայում ակնկալելի է, որ կրկին կլինեն Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններ, որը մեզ հուշում է, որ ռազմական գործողություններն Ադրբեջան -Թուրքիա օրակարգից դուրս չեն եկել, և մեր քաղաքականությունը պետք է հաշվի առնի այդ ամենը:
«Ցավալիորեն, ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան հոգեբանական ազդեցության ճնշման մեծ թվով լծակներ է ձեռք բերել, որոնք կիրառում է Հայաստանի վրա, և այս զորավարժությունները դրանցից մեկն են: Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ նա մեծ ամբիցիաներ ունի տարածաշրջանում առավելություններ ստանալու և իր մրցակիցներից առաջ անցնելու համար, և նա ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում ամրապնդի իր դիրքերը, և սա նաև այդ դրսևորումներից մեկն է: Հաշվի առնելով, որ զորավարժություններ անցկացնող ուժը մեր նկատմամբ թշնամական տրամադրված երկիր է, արդեն իսկ նրա կողմից զորավարժությունների անցկացումը մեզ համար պետք է մտահոգիչ լինի»:
Անդրադառնալով հարցին՝ հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող զորավարժությունները՝ արդյո՞ք ՀՀ-ն էլ չպետք է զորավարժություններ անի, Աբրահամյանը նշեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբն ամեն տարվա համար ունի իր մարտական պատրաստության պլանը, որի մեջ մտնում է նաև զորավարժությունների անցկացումը։ Այս պարագայում զորավարժությունների անցկացումը, զորքերում զգոնության բարձրացմանը կամ սպառնալիքների չեզոքացմանն ուղղված քայլերը սպասելի են, սակայն պետք է որոշի Գլխավոր շտաբը:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55