Հայաստանում հատուկ ծառայությունների ղեկավարները պաշտոնանկությունից հետո ակտիվ քաղաքականությամբ են զբաղվում կամ հանդես են գալիս հայտարարություններով, ինչը աննախադեպ է և, փորձագիտական որոշ շրջանակների պնդմամբ, անթույլատրելի: Մի շարք իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ նշում են՝ հատուկ ծառայությունների նախկին ղեկավարները և այդ կառույցներում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք տիրապետում են հսկայական տեղեկատվության, և չի բացառվում, որ կարող են այն սեփական քաղաքական շահերի համար օգտագործել: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը հեղափոխությունից հետո զբաղեցրած և մեկ տարուց ավելի պաշտոնավարած Արթուր Վանեցյանը, օրինակ, համալրել է ընդդիմադիր գործիչների շարքն ու իշխանափոխություն է պահանջում, նա նաև կուսակցություն է հիմնել՝ «Հայրենիք»-ը և ընտրվել դրա նախագահ: Շուրջ քսան տարի ԱԱԾ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Վանեցյանն ընդդիմադիր դաշտում առաջին քայլերն անելիս մի քանի անգամ ակնարկել է՝ ունի տեղեկություններ և պատրաստվում է դրանք հանրայնացնել: Այս հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց՝ 2020 թվականի նոյեմբերի 21-ին, Վանեցյանը վարչապետի հրաժարականը պահանջելիս սկանդալային բացահայտում արեց իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած ենթադրյալ քննարկումից։ Նրա խոսքով՝ Փաշինյանն իբրև ասել է, որ իրավապահները պետք է ջարդեն ցույցի դուրս եկած անտառահատներին: ԱԱԾ մեկ այլ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն էլ, որը կառույցը ղեկավարեց մեկ ամիս և պաշտոնանակ եղավ պատերազմի թեժ օրերին, վերջերս Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում առանձնացավ Արցախում մարտական գործողություններին մասնակցելու մասին անզգույշ հայտարարությամբ։ Սա ուշագրավ է այն համատեքստում, որ հայկական դիվանագիտությունն աշխարհի մայրաքաղաքներում մշտապես առաջ է տանում այն թեզը, որ Երևանը ռազմական գործողությունների մասնակից չէ, իսկ ՀՀ հատուկ ծառայության նախկին ղեկավարը, փաստորեն, հակասող տեղեկություն է հայտնում: Պաշտոնանկությունից հետո ընդդիմադիր դաշտում ակտիվացել են նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը բացասական է վերաբերվում ԱԱԾ նախկին պաշտոնյաների՝ քաղաքականությամբ զբաղվելու փաստին: Նա մտադիր է առաջարկել՝ փոփոխություններ անել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում: Արմեն Խաչատրյանն այժմ խորհրդակցում է սահմանադրագետների և իրավաբանների հետ՝ հնարավոր օրենսդրական նախագիծ ներկայացնելու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանը ծանոթ չէ իմքայլական գործընկերոջ նախաձեռնությանը, սակայն քաղաքականությամբ զբաղվելու՝ որոշակի ժամկետային սահմանափակումներին դեմ չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01