«Այսօր 21-րդ դարում Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները ստանձնել են ադրբեջանցիների ու թուրքերի մեթոդները՝ խաբել հայ ժողովրդին, թաքցնել իրական փաստերն ու թվերը»,-Թելագրամի իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով Հայասանի իշխանությունների, պետական մարմինների կողմից Արցախի վերջին պատերազմում զոհվածների, անհետ կորածների, գերիների թվերը թաքցնելուն։ Նախկին դեսպանն ընդգծում է, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության իրականացումից 100 տարի անց էլ մենք պայքարում ենք ճշմարտության իրավունքի համար։ «Հիմա արդեն սեփական իշխանությունների դեմ, ով ձեռք բերեց հայ ժողովրդի երդվյալ թշնամիների սովորությունները և դարձավ նրանց ստոր դաշնակիցը»,-գրում է Մինասյանը՝ ընդգծելով, որ պատմությունը կրկնվում է, ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ մենք փորձում ենք իմանալ ճշմարտությունը, ունենալ մուտք ճշմարիտ թվերին ու տվյալներին։ Վատիկանում նախկին դեսպանը հիշեցնում է, որ անցած մեկ դարի ընթացքում մենք փորձում էինք հասկանալ, թե Ցեղասպանության օրերին քանի հայ է սպանվել, դանակահարվել, խեղվել, բռնաբարվել։ «Թուրքերը թաքցնում էին Ցեղասպանության զոհերը թիվը, վկայակոչում էին պետական գաղտնիքը կամ էլ չարամտորեն ստում։ Երեսուն տարի առաջ՝ արդեն մեր օրերում Ադրբեջանի իշխանությունները Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում խաղաղ հայերի շրջանում իրականացրեցին կազմակերպված ջարդեր։ Այդ ողբերգական դեպքերի առաջին իսկ ժամերից մինչ այսօր ադրբեջանցի դահիճները դիմում են կեղծիքների միայն մեկ նպատակով ՝ թաքցնելու իրական տվյալներն ու թվերը, հանցագործության ծավալները: Եվ հայերի միայն մի փոքր մասն է պայքարում ադրբեջանա-թուրքական լոբբիի և նրանց հանցակիցների մանիպուլյացիաների, կեղծիքների և պատմական ճշմարտության, թվերի ճշգրտության և ճշմարտության իրավունքի համար։ Ես երբեք չեմ ենթադրել, որ հայերը երբևէ ստիպված կլինեն պայքարել համազգային ընտրությամբ սեփական իշխանության դեմ՝ տեղեկանալու իրավունքի համար, այդ սարսափելի թվերի համար։ Բայց դա պատահեց»,-գրում է նա։ Միքայել Մինասյանն ընդգծում է, 21-րդ դարում ստիպված ենք աղաչել-պաղատել սեփական պետությունից զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների մասին տվյալներ։ «Իսկ իշխանությունը չարամտորեն ու ցինիկ կերպով ստում է՝ իսկությունը թաքցնելով ու պետական գաղտնիքին հղում անելով։ Մեզ հստակ ոչինչ չեն ասում, ոչ մահացածների, ոչ էլ ողջերի մասին։ Արհեստական շփոթություն ստեղծումը փաստերի և թվերի մեջ, հույզերի և արժեքների շահարկումը մի նպատակ ունեն՝ փրկել մեղավորների կաշին: Եվ սրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով թաքցնել զոհերի թիվը ժողովրդից, խաբել հերոսների հարազատներին ու ոտնատակ տալ մահացածների շիրիմները։ Հիշո՞ւմ եք մեզ ինչպես էին խաբում պատերազմի 44 օրերին։ Ստեցին `խեղդելու հույզերն ու արդար վրդովմունքը, որպեսզի վախկոտ ու ստոր իշխանության հիմարությունից ու ցինիզմից դժգոհության առիթ չտան: Նրանք խաբեցին սեփական ժողովրդին, որը «ընտրեց» այս իշխանությանը, նրանք ստեցին այնպես, ինչպես մեղավոր ստրուկը փորձում է ստել տիրոջը՝ անխուսափելի պատիժը հետաձգելու հույսով: Նրանք հայ ժողովրդին խաբեցին նույնքան չարամիտ, լկտի կերպով ու անամոթաբար, ինչպես նախկինում իրեց թույլ էին տվել միայն մեր թշնամիները ՝ Թուրքիան և Ադրբեջանը»,-գրել է նախկին դեսպանը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02