Զինծառայողները, հրամանատարները և Շուշիի՝ ՊԲ-ից նշանակված հրամանատարները մինչև վերջ մարտնչել են, իսկ թե մնացած կառույցներում ինչ է տեղի ունեցել, թող պատասխանեն պատկան մարմինները: Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատարանի դիմաց ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:
Ըստ Օհանյանի՝ այսօր գերիների հարցի պատասխանը պետք է իշխանությունը տա, որովհետև նրա պնդմամբ՝ պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության հետևանքով պարտություն կրեցինք, իսկ այսօր իշխանություններն այդ են գործում են «Լռում ենք» կարգախոսի ներքո:
«Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրներից մեկը մոսկովյան այցի ժամանակ գերիների վերադարձի հարցը պետք է լիներ: Իրականում հակառակորդն իր ազդեցությունն է շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա: Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես սա ուրախությամբ չեմ ասում, պարզապես նոր, ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններ են մեզ պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ»,- շեշտեց Օհանյանը:
Օհանյանի դիտարկմամբ՝ հակառակորդն ամեն ինչ անում է հոգեբանորեն մեզ թուլացնելու համար, ըստ նրա՝ հոգեբանական ազդեցություն է նաև Կարսում զորավարժությունների անցկացումը:
Սահմանազատումների մասով Օհանյանը նշեց, որ չկան հստակ պայմաններ, հստակ սահմաններ, որոնցով իրավիճակը կարգավորվի: «Մենք նաև պետք է հասկանանք, որ այնտեղ, որտեղ դրվում է զինվորի ոտքը՝ թե՛ մեր, թե՛ հակառակորդի, հետագայում շատ դժվար է լինելու բանակցել և պարտադրել, որ նրանք հետ քաշվեն»:
Հարցին՝ արդյո՞ք ճիշտ է Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությունը, որ Արցախում Օհանյանի հետ է եղել, վերջնիս պատասխանեց, որ Քյարամյանը ճիշտ է ասել և աշխատանքներ, տարբեր խնդիրներ է կատարել:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01