ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 24-ամյա երիտասարդի կողմից առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, 2020թ. օգոստոսի 13-ին Մասիս քաղաքում վարել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որը նկատել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները, արձանագրել խախտումը և այդ մասին կազմել վարչական իրավախախտման արձանագրություն: Վարչական տույժ նշանակելուց մոտ երկու շաբաթ անց՝ 2020թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18.20-ի սահմաններում, 24-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցում վարել է «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ կրկին կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55