Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որի մի հատվածը սահմանազատումներով պայմանավորված անցել է թշնամու հսկողության տակ, այսօր խուճապ չկա, չնայած բնակչության շրջանում մտավախություն ու մտահոգություններ կան: Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղի բնակչությունը՝ շուրջ 150 հոգի, մնացել են, ուղղակի այս պահին 2-3 ընտանիք գտնվում է Գորիսում, Կապանում, սպասում են, մինչև նոր տները կառուցվեն ու հետ գան: «Բնակչության շրջանում մտահոգություն, մտավախություն կա: Մեկն անասուն ունի, անհանգստանում է, որ հանկարծ այն կողմ չանցնի, մյուսը երեխա ունի, երեխայի համար է անհանգստանում»,- նշեց նա: Հ. Արշակյանի խոսքով, անվտանգության առումով էլ խնդիր կա. «Եթե գիտես, որ քեզանից 50-100 մետր հեռու թուրքն է, որն ամեն ինչի ընդունակ է, ընդհուպ քնած մարդու կացնահարել: Հույսը սահմանապահներն են, մեր գյուղի տղերքն էլ պակաս սահմանապահ չեն: Բայց որ ժողովուրդը գիտի սահմանապահներ կան կանգնած, հանգիստ է ավելի»: Համայնքապետի խոսքով, այժմ փորձում եմ լուծել գյուղում առկա խնդիրները: Մարդիկ, որոնք տեղափոխվել են գյուղի վերևի հատված, ջրի խնդիր են ունեցել: Հ.Արշակյանն ասաց, որ երեկ այդ հարցը վերջնականապես լուծվել է, այնպես է արվել, որ ոչ մի տուն անջուր չմնա: Նա ասաց՝ անասունները, որպեսզի չանցեն թշնամու հսկողության տակ մնացած հողեր, էլեկտրական լարեր են անցկացրել մի հատվածում, մնացած հատվածում էլ առաջիկայում կանցկացնեն: Երբ անասունը կպնի այդ լարերին, թեթև կհոսանքահարվի ու հետ կքաշվի: Ճանապարհի մյուս կողմի արոտավայրերից գյուղի բնակիչներն ընդհնարապես չեն կարող օգտվել: Անասուններին արածացնելու համար պետք է անցնեն մոտ 10 կիլոմետր՝ մյուս արոտավայրերը հասնելու համար: «Դժվար է լինելու, բայց պետք է մի բան անենք»,- նշեց Հակոբ Արշակյանը: Նա հայտնեց, որ գյուղն ունի մոտ 20 աշակերտ: Նորմալ դասապրոցես է ընթանում: Մանկավարժներ ունեն նաև Գորիսից:
Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55