ARM | RUS |

Ինչ արեց ՀՀ ամենաօդիոզ առողջապահության նախարարը.Hraparak.am

21.01.21 | 09:02

Եվ այսպես, Հայաստանի ամենաօդիոզ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն իր պաշտոնավարման 2․5 տարիներին մշտապես սկանդալների ու հանրային ու նաև կոռուպցիայի մասին կասկածների կիզակետում էր, վատ հարաբերություններ ուներ տարբեր բժշկական կոլեկտիվների հետ, փակեց Հայաստանի լավագույններից ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը, շատ բուժհաստատություններում նշանակեց մասնագիտությամբ իրավաբան, տնտեսագետ իր մարդկանց, անսպասելի թողեց ոլորտը և տեղափոխվեց կառավարության աշխատակազմ։ Հեռանալիս նա պատրաստեց «Տեղեկանք-2020 թ» անունով փաստաթուղթ, որով 3 ուղղություններով ներկայացրեց կատարված աշխատանքները․ պլանային, կորոնավիրուսային և ռազմական դրության պայմաններում։ Հայկական լրահոսին անտեղյակ մարդը այս ցանկը նայելով՝ միգուցե տպավորվեր․ ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժում՝ ամբողջովին պետպատվերի շրջանակներում: Տարվա ընթացքում նման 9960 վիրահատություն, պետության կողմից երաշխավորված անվճարպայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիր, որով սպասարկվել է 746 պացիենտ: Ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որի նպատակն է հեռավոր մարզերում բնակչության առավել որակյալ շտապ բժշկական օգնության կազմակերպում․․․ Նախորդ տարվա համեմատ շտապօգնության ծառայության բյուջեն ավելացել է 16,49 տոկոսով։ Ճառագայթային բուժում է տրամադրվել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների, ուշադրություն, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվողներին, բռնադատվածներին, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածներին, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին, մինչև 18 տարեկան երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց: Հաջորդը․ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից։ Եվ այլն, և այլն։ Առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը, որը Թորոսյանի ողջ պաշտոնավարման ընթացքում քննադատել էր նրան, մեր հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում սույն տեղեկանքը, ասաց․ «Նախարարի ներկայացրած տեղեկանքը, իհարկե, պետք է ներկայացվի դրական լույսի ներքո, բայց այդ տեղեկանքը չի արտահայտում առողջապահության ոլորտում արձանագրված փոփոխությունների ընկալումը ժողովրդի կողմից: Ըստ վիճակագրկան վարչության իրականացված հարցման տվյալների՝ բնակչությունը ամենաշատ դժգոհել է աղբահանության և առողջապահության ոլորտների գործունեությունից: Ցավալի է... Զուտ մի քանի կետի անդրադառնամ․ 18-րդ կետում, օրինակ՝ որպես հաջողված նախագիծ նշվում է ծխախոտային արտադրատեսակների օրենսդրական նոր կարգավորումը, որը տնտեսական լուրջ հետևանքներ է պարունակում, որոնցից մի մասին շատ շուտով ականատես ենք լինելու: Այդ օրենքը դեռ Ազգային ժողովում քննարկումների և փոփոխությունների փուլում է, որովհետև ներկայիս իրավիճակում Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ փորձարկումներ անել տնտեսության վրա:» Շարունակելով՝ Գրիգորյանն ասում է․ 25-րդ կետում նշվում է, որ 2020 թվականին նվազել է մայրական մահացությունը 2019-ի հետ համեմատած։ Բայց կա մի բայց և դա այն է, որ տեղեկանքում մոռացել են նշել, որ 2019-ին եղել է մայրական մահացության վերջին 10 տարվա աննախադեպ վատ ցուցանիշը։ «Այսինքն՝ եղած արդյունքը վատթարացնելը, իսկ հետո «հերոսաբար» հին ցուցանիշին գալը ներկայացվում է որպես ձեռքբերում և դրական տեղաշարժ... Կամ՝ 46-րդ կետով նշվում է, որ Հայաստանը ձեռք է բերել Հիդրոքսիքլորոկվին («Պլակվենիլ») դեղորայքը կորոնավիրուսի բուժման մեջ կիրառության համար: Նշեմ, որ այդ դեղի կիրառումը կորոնավիրուսի բուժման մեջ հանդիսանում էր ԱՀԿ-ի կողմից կազմակերպված և հայտարարված փորձարկում, որին մասնակցության պարագայում դեղը անվճար էր տրամադրվում մասնակից երկրներին: Մեր երկիրը պաշտոնապես չի մասնակցել փորձարկմանը, սակայն ձեռք է բերել դեղորայք, որի արդյունավետությունը չի ապացուցվել վերը նշված փորձարկման ընթացքում: Նման աննպատակ ծախսերը շատ են»,- հավելեց Գրիգորյանը։ Նշենք, որ արդեն հուլիսի վերջերից կորոնավիրուս բուժող բժիշկները նշում էին, որ շուտով հրաժարվելու են «Պլակվենիլ»-ից։ Արսեն Թորոսանի պատրաստած տեղեկանքում ներկայացված էին նաև ռազմական դրության ժամանակ կատարված աշխատանքները։ Ըստ այդմ՝ 40 քաղաքացիական բժշկական կենտրոն ներգրավված է եղել պատերազմի հետևանքով վիրավորում ստացած տուժածների բուժման գործընթացում:Պատերազմի ընթացքում վիրավորված հազարավոր զինվորների (ընդհանուր վիրավորների 76%-ը) բժշկական օգնությունը տրամադրվել է առողջապահության նախարարության կողմից:Շուրջ 3000 բուժաշխատող ներգրավված է եղել պատերազմի հետևանքով տուժածների բժշկական օգնության և սպասարկման գործընթացում: Առողջապահության նախարարության կողմից ներդրվել և գործարկվել է վիրավորների տարհանման ցամաքային և օդային համակարգեր, որոնց արդյունավետության և օպերատիվության շնորհիվ էլ ընդհանուր տարհանված վիրավորների 80%-ից ավելիին հնարավոր է դարձել փրկել՝ հասցնելով վիրավորների մահացությունը 1.65%-ի։ Մի առանձին հպարտության առարկա է 21-րդ կետը, ըստ որի ԱՆ-ը ձեռք է բերել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինվորների ԴՆԹ հետազոտությունները, որոնց շնորհիվ դեկտեմբերի 31-ի դրությամբ` նույնականացվել է 427 մարմին: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը կարծում է՝ Թորոսյանի կողմից պետբյուջեի միջոցների վատնում զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին։Վերջինս նախկինում նշել էր, որ նոր երկրորդ սեկվենատոր գնելն անիմաստ է։ Վերջինս առաջարկում է պատկերացնել, թե իրենից ինչ է ներկայացնում նույնականացման գործընթացը։ Ըստ այդմ․ առաջին փուլում հետազոտվող հյուսվածքից անջատվում է գենետիկ նյութ պարունակող զանգվածը։ Բավականին ժամանակատար գործ է, հիմնականում կատարվում է ձեռքով և օրական, տարբեր տվյալներով, կատարվում է 10-ից 20 նմուշի պատրաստում։ Երկրորդ փուլում այդ նմուշներից անջատվում է ԴՆԹ-ն և, ապա, վերլուծվում սեկվենավորման սարքի՝ սեկվենատորի միջոցով՝ ԴՆԹ-ի վերծանման նպատակով։ Այս փուլում սեկվենատորը հնարավորություն ունի մեկ օրվա ընթացքում երկու վերլուծություն կատարել, յուրաքանչյուրը մինչև 192 նմուշ։Այսպիսով, մեկ օրվա ընթացքում մինչև 384 նմուշի վերծանում։ Երրորդ փուլում, ստացված վերծանված նմուշները համեմատվում են տվյալների բազայում գտնվող զոհվածների հարազատների վերծանված նմուշների հետ, հայտնաբերվում են համընկումներ և ապացուցվում է բարեկամական կապը։ Այս գործընթացը, ըստ բացատրության, կատարվում է մասնագետների կողմից ձեռքով, ոչ ավտոմատիզացված։ Այդ իսկ պատճառով նման հետազոտությունները ֆիզիկապես հնարավոր չէ իրականացնել մեծ քանակով։ Բացի դրանից, մասնագետների հսկայական ծանրաբեռնվածության պատճառով մեծանում է ձեռքով կատարվող աշխատանքների սխալի հավանականությունը։ Սրանից հետո վարակաբանը հարցնում է՝ ինչու՞, չնայած այն հանգամանքին, որ հիմնական խնդիրներն առաջանում են առաջին և երրորդ փուլերում, Ա․Թորոսյանը որոշում է պետբյուջեից 250 մլն դրամով գնել երկրորդ սեկվենատորը, որն իրականում, ոչ մի կերպ չի արագացնելու նույնականացման գործընթացը, իսկ դրա ավարտից հետո անիմաստ բեռ է դառնալու բուժհիմնարկի վրա, քանի որ մինչև պատերազմը սեկվենավորման մեկ սարքն էլ շատ փոքր ծանրաբեռնվածությամբ էր աշխատում։ Նրա խոսքով, փոխարենը կարելի էր առաջին փուլի արտադրողականությունը մեծացնելու համար գնել մոտ 22 մլն․ դրամ արժողությամբ ավտոմատիզացված սարք, որը 2,5 ժամում կպատրաստեր 12 նմուշ, իսկ զուգահեռ, դատաբժշկական մասնագետների համար պատրաստել մի քանի տասնյակ օգնականներ՝ հերթափոխով աշխատելու համար, բժիշկների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։ «Երրորդ փուլն անսխալ և մեծ քանակով իրականացնելու համար հարկավոր էր ձեռք բերել համապատասխան՝ soft ծրագիր։Եվ այս ամենն իրապես կարագացներ դիակների նույնականացումը, մի քանի անգամ ավելի քիչ կարժենար, քան վճարվել էր երկրորդ սեկվենատորի համար, որի կարիքը փաստացի չկար»,-արձանագրեց Հովհաննիսյանը։ Հարցի պատասխանը, թե ինչու չարվե՞ց, Հովհաննիսյանի համար միարժեք չէ։ Միգուցե Ա․Թորոսյանը կրկին մեծամտաբար կարծեց, որ ամենագետ է և չխորհրդակցեց մասնագետների հետ, կամ նա ուներ այլ շարժառիթներ ու շահագրգռվածություն այս թանկարժեք գնումը կատարելու համար։ «Համենայնդեպս, պետական բյուջեից մսխված գումարների հաշվին ականատես եղանք Թորոսյանի կողմից բեմադրված ևս մեկ՝ գերթանկարժեք «PR ակցիայի», որն ըստ էության, ներգործություն չի ունենա դատագենետիկական նույնականացման գործընթացի վրա», -ասում է բժիշկ Հովհաննիսյանը։ Եվ սա միակ սկանդալը չէ․ Ինչպես հայտնի է՝ կառավարությունը շուրջ 2.5 միլիարդ դրամ է հատկացրել՝ COVID-19-ի դեմ պայքարի համար և գումարից 600 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ին կատարված ծախսերը փոխհատուցելու համար։ Գումարից 600 մլն դրամը նախատեսվում է օգտագործել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ին կատարված ծախսերը փոխհատուցելու համար»: «Մի կողմ թողնելով բանկային վճարային քարտի միջոցով կատարվելիք գնումների ռիսկերը, նշենք, որ գնված ապրանքների թվում են 100 հազար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստեր»,-ասում է Հովհաննիսյանը։ Ավելին, ըստ նրա, նախարարությունը առ այսօր չի հրապարակել, թե ավելի քան 600 հազար իրականցված թեստավորման համար քանի թեստ է գնել, քանիսն է նվեր ստացել, քանիսն են եղել հայկական արտադրության և քանի թեստավորում են իրականացրել մասնավոր սեկտորի լաբորատորիաները իրենց թեստերով: Չկա տեղեկատվություն, թե կոնկրետ քանի թեստ իրականացվեց հայկական թեստերով, որ խմբերի շրջանում, ինչպիսի արդյունքներով։

Hraparak.am


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55