«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդին: Մանրամասների մեջ չենք մտնի, երեկ շատ է խոսվել այդ մասին: Սակայն արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միակ «փրկօղակ» համարում են ժամանակը: Այսինքն, հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հանրությունը կմոռանա կապիտուլյացիոն պարտությունը, հազարավոր զոհերն ու Արցախի գերակշիռ մասի կորուստը: Այնինչ, հազիվ թե հասարակության գիտակից մասը երբեւէ մոռանա այն ողջ պատուհասը, ինչ Նիկոլ Փաշինյանը բերեց մեր երկրի ու ժողովրդի գլխին: Ընդ որում, խոսքը միայն պատերազմի ու պարտության մասին չէ: Խոսքն ընդհանրապես անցած երկուսուկես տարվա մասին է: Հանրությունը հազիվ թե մոռանա, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ժպիտ բերել մարդկանց դեմքերին, բայց բերեց տխրություն, ցավ ու արցունք: Խոստացավ աննախադեպ ապահովություն, բերեց աներեւակայելի անապահովություն, պատերազմ ու անմեղ զոհեր, վտանգ, որ շարունակվում է ամեն օր: Խոստացավ բարեկեցություն, բայց բերեց գնալով մեծացող աղքատություն ժողովրդի մեջ եւ բարեկեցություն միմիայն իր թիմին: Խոստացավ սեր ու հանդուրժողականություն, բայց բերեց չարության, թշնամանքի ու ատելության աներեւակայելի «դոզա», որի ծանր հետեւանքները դեռ երկար ենք զգալու: Խոստացավ, որ Արցախյան հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին, բայց բավարարեց միայն Ադրբեջանի ժողովրդին: Վերջապես խոստացավ, որ պաշտոնը կթողնի, երբ հանրային պահանջ կլինի, սակայն շարունակում է ամուր կառչել աթոռից, երբ նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ հասարակության գերակշիռ, այսինքն՝ գիտակից մասը հստակ պահանջում է նրա հրաժարականը: Այնպես որ, հազիվ թե հնարավոր է մոռանալ տալ այս ամենը, ի վերջո, եթե այսօր բոլորը չեն շոշափելիորեն զգում նշյալի հետեւանքներն իրենց մաշկի վրա, ապա շատ մոտ ապագայում կզգան: Դե, գուցե բացառությամբ իշխանավորների»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33