Կոլաբորացիոնիզմ կամ համագործակցություն (ֆր՝ collaboration), պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցություն թշնամու հետ՝ ընդդեմ իր երկրի։ Տերմինն առավել հաճախ օգտագործվում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին առանցքային տերությունների, հատկապես նացիստական Գերմանիայի և կայսերական Ճապոնիայի հետ քաղաքացիական անձանց համագործակցությունը նկարագրելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի որոշ համագործակցությունների արդյունքում տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կամ վայրագություններ, ինչպես Հոլոքոստը: Ավելի հաճախ համագործակցողները պարզապես իրավիճակին «հարմարվում էին, որ համապատասխանեն» (went along to get along)՝ փորձելով օգտվել օկուպացիայից կամ պարզապես գոյատևել։ Քաղաքագետ Սթենլի Հոֆմանը տարբերակում է կոլաբորացիոն համագործակցության երկու տեսակ` պարտադրված (դժկամորեն ընդունել անխուսափելիությունը) և կամավորական (փորձել օգտվել անխուսափելիությունից)։ Ըստ նրա, համագործակցայնությունը կարող է լինել կամ ստրկական (servile), կամ գաղափարական։ Ստրկական համագործակցողը ծառայություն է մատուցում թշնամուն՝ անձնական գոյատևման կամ հարմարավետության անհրաժեշտությունից ելնելով, մինչդեռ գաղափարականը թշնամու ուժի հետ գաղափարական համագործակցության ջատագովություն է։ Այս մեջբերումը՝ Վիքիպեդիայից, բացատրելու համար ստորև ասելիքս։ Արդեն ակնհայտ է, որ ստի և կեղծիքի արդյունքում իշխանության եկած անձը բացահայտ սպասարկում է ֆաշիստական Ադրբեջանի և նեոօսմանական Թուրքիայի շահերը։ Հեռուն, մինչ 2018թ․ չգնանք, այլ հաշվարկը սկսենք արցախյան պատերազմով և հետպատերազմյան գործընթացներով։ Օրինական զորահավաքի կասեցում և ջոկատների ստեղծում, փորձառու հրամանատարների մեկուսացում, ռազմական գործի ապիկար կառավարում, Արցախի անկախության ճանաչման մերժում, Շուշիի հանձնում, գիտակցելով մոտալուտ պարտությունը՝ պատերազմի դադարեցման հորդորների մերժում, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ և գերիներ ունենալով՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրում։ Արդյունքում՝ Արցախի հանձնում և ՀՀ տարածքների վտանգում: Ապա, ինչ-ինչ «բանավոր» պայմանավորվածություններով հայկական զորքերի հետքաշում և Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնում։ Ադրբեջանական քարոզչության տարածում․ «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»։ Այսպիսով կարելի է փաստել, որ Հայաստանն օկուպացված է ֆաշիստական, հայատյաց Ադրբեջանի կողմից։ Եվ բոլոր նրանք, կլինեն պատգամավորներ, նախարարներ, ոստիկաններ, «ընդդիմադիրներ», հասարակության ներկայացուցիչներ թե քաղաքացիներ, ովքեր համագործակցում կամ պաշտպանում են վարչապետին՝ այսօրվա կոլաբորացիոնիստներն են։ Ի դեպ, Առանցքային ուժերի պարտությունից հետո կոլաբորացիոնիստները հիմնականում արժանացան հասարակական նվաստացման, բանտարկվեցին և մահապատժի ենթարկվեցին։ Ֆրանսիայում, միջին հաշվարկներով, մահապատժի են ենթարկվել 10 500 կոլաբորացիոնիստներ. ոմանք՝ դատական, մյուսները՝ արտադատական գործընթացներով։
Ավետիք Իշխանյան
Հ․Գ․ Երկրորդ աշխարհամարտում կոլաբորացիոնիզմին հակադրվում էր «դիմադրությունը»։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01