Չեխիայում Բաքվի կողմից հրետանային զենքի գնումը ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար հակամարտության գոտի հարձակողական զենքի մեծ խմբաքանակ մատակարարելու նախադեպ դարձավ, գրում է AgoraVox-ը: Հարկ է հիշել, որ դաշինքի անդամ պետությունների մեջ կա մի ներքին կանոն՝ զենք չմատակարարել հակամարտության կողմերից որեւէ մեկին, բայց այս «խորհրդատվությունն» այժմ անցյալում է: Զենք գնելու եւ այս տարածաշրջանին մատակարարելու պատմությունն արժանիորեն դարձել է գաղտնիքներով եւ «սպիտակ բծերով» լի դետեկտիվ սերիալի սյուժե, ասվում է հոդվածում, որի թարգմանությունը մեջբերում է «Ինոսմին»։ 2018-ին ադրբեջանական բանակի գովազդային հոլովակներից մեկում հայտնվեց չեխական արտադրության ռազմական տեխնիկա, որը հագեցած էր հաուբիցներով եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով (ՀԿՌՀ): Բայց Բաքուն հաշվի չառավ այն փաստը, որ Պրահային ակնհայտորեն դա դուր չի գա՝ հաշվի առնելով Ադրբեջանին զենք վաճառելու ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի էմբարգոն: Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը բողոքների ալիք առաջացրեց Չեխիայում: Երկրի իշխանությունները շտապեցին հերքել այս տեղեկատվությունը: Ըստ հանրապետության ղեկավարության հայտարարության, Czechoslovak Group-ի արտահանման վիզաներում Tatra ռազմական մեքենաների հասցեատեր նշվել է Իսրայելը: Բայց լրագրողական հետաքննության արդյունքում հնարավոր եղավ ապացուցել, որ առքուվաճառքի ու վերազինման գործընթացներում չեխական Real Trade Praha ընկերությունը եւ սլովակյան MSM Martin-ը, որոնք պատկանում են Czechoslovak Group-ին, նախկինում արդեն փորձել էին թույլտվություն ստանալ Ադրբեջանին հաուբիցներ եւ հրթիռային ռումբեր մատակարարելու համար, բայց չէր հաջողվել: Լրագրողները պարզել են նաեւ, որ 54 Tatra ռազմական մեքենաներ են Չեխիայից տեղափոխվել Իսրայել:
Հասնելով իրենց նպատակակետ՝ նրանք 12 ժամվա ընթացքում հագեցվել են իսրայելական հեռահաղորդակցման համակարգերով եւ իսրայելական Elbit Systems Land and C4i ընկերության հեռակառավարման համակարգերով, որից հետո տեղափոխվել են Սլովակիա: Բացի այդ, MSM Martin-ի մասնագետները բեռը հագեցրել են Dana M-1 հաուբիցներով եւ Vampir RM-70 ՀԿՌՀ կայանքներով, որից հետո տեխնիկան արդեն արտահանվել է Ադրբեջան՝ վերջնական պատվիրատուին: Փոխանցումներն իրականացրել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը՝ դիվանագիտական շղարշի ներքո: Միեւնույն ժամանակ, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության կողմից MSM Martin-ին տրված ներմուծման լիցենզիայում նշվում է Elbit Systems Land C4i ընկերության 54 Tatra մեքենա: Այսինքն՝ ճիշտ նույնքան, որքան Չեխիան այդ մեքենաները հասցրել է Իսրայել: Կարեւոր է նշել, որ քանի որ Չեխիայում զենքի արտահանման թույլտվությունները տալիս է արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը՝ պաշտպանության, արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարությունների դրական կարծիքի հիման վրա, ակնհայտ է, որ չեխական գերատեսչությունները իրենց դրական կարծիքն են հայտնել Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր նախարարություններն ի սկզբանե նշում էին, որ արտահանումն իրականացվում է Իսրայել, մատակարարման լիցենզիայում իսրայելական ընկերության անվան հետ նշված էր նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Այսպիսով, միանգամայն ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր իր կոռումպացված քաղաքական գործիչներով, առանց խղճի նվազագույն խայթի աջակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրմանը, եւ առաջին տեղում է դրել ոչ թե մարդկային կյանքերը, այլ իր ռազմավարական շահերը` առաջին հերթին նավթը:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55