Հունգարիայի դեղաբանության եւ սննդի ազգային ինստիտուտը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ Է գրանցել «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: Այսպիսով, Հունգարիան Եվրամիության առաջին պետությունն Է դարձել, որը պաշտոնապես թույլատրել Է ռուսաստանյան պատրաստուկի կիրառումը: Գրանցումն անցել Է արագացված ընթացակարգով (emergency use authorization)՝ Ռուսաստանում կլինիկական հետազոտությունների արդյունքների եւ հունգարացի փորձագետների կողմից «Սպուտնիկ V»-ի համակողմանի գնահատման հիման վրա: Դրա առաջին նմուշը Հունգարիան ստացել Է նոյեմբերի վերջին: Համանման ընթացակարգով` այդ պատվաստանյութին հավանություն են տվել Արաբական Միացյալ Էմիրությունների, Արգենտինայի, Բոլիվիայի, Սերբիայի, Ալժիրի, Պաղեստինի, Վենեսուելայի, Պարագվայի եւ Թուրքմենստանի իշխանությունները: Այն նաեւ գրանցվել Է Բելառուսում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել Է «Սպուտնիկ V»-ի՝ COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատրաստուկի օգտագործումը, որը մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: ՌՈւՆՀ-ն հայտնել Է, որ «Սպուտնիկ V»-ն կայուն հումորալ եւ բջիջների իմունային պատասխան Է ձեւավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ: Հիմնադրամի տեղեկատվության համաձայն, վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը կամավորների մոտ, որոնք ստացել են «Սպուտնիկ V»-ի պատվաստում, 1,4-1,5 անգամ գերազանցել Է այն անձանց հակամարմինների մակարդակից, որոնք հիվանդացել են COVID-19-ով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44