Իրանն առայժմ չի ձգտում ուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ նոր վարչակազմի հետ, քանի որ Թեհրանը կարծում է, որ բանակցությունները պետք է ընթանան 2015 թվականի միջուկային գործարքի շրջանակներում, ինչպես նաև ԱՄՆ-ն պետք է չեղարկի իր դեմ սահմանված պատժամիջոցները, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին:
Ինչպես փոխանցում է IRNA գործակալույթունը, իտալական la Repubblica օրաթերթին տված հարցազրույցում Արաքչին հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ում իշխանափոխության վերաբերյալ ոչ մի հատուկ դիրքորոշում չունի, միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ նորընդիր նախագահ Ջո Բայդենն «ամեն ինչ կանի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սխալները շտկելու համար»։
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ շաբաթներ առաջ ԱՄՆ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունները «մերկացրին ամերիկյան ժողովրդավարության իրական դեմքը» և փաստում են, որ այդ երկրին իրավունք չունի այլ պետություններին մատնանշել՝ ինչպես լուծել իրենց ներքաղաքական խնդիրները:
Խոսելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին, Արաքչին նշել է, որ միջուկային համաձայնագրին վերադառնալու համար Իրանը Բայդենի վարչակազմից պահանջում է չեղարկել պատժամիջոցները:
«Իրանը պատրաստ է կատարել ԳՀՀԾ-ի վերաբերյալ իր բոլոր պարտավորությունները միայն այն ժամանակ, երբ ամերիկացի պաշտոնյաները նույն կերպ վարվեն և վերացնեն պատժամիջոցները»,- ասել է դիվանագետը։
Արաքչին նաև հերքել է ԱՄՆ նոր վարչակազմի հետ գաղտնի բանակցությունների մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը։
2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատման մասին:
2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:
Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02