Պաշտոնական վիճակագրությունը զարմացնելու սովորություն ունի: Բավական կայուն ու համարյա անհասկանալի սովորություն: Համավարակի հետ կապված համաշխարհային տնտեսական անկմանը զուգընթաց՝ մեր վիճակագիրներն էլ հայրենական տնտեսության անկում արձանագրեցին: Բայց հայտնի բան է՝ իշխանությունները փայլփլուն վիճակագրություն են սիրում: Նույնքան հայտնի բան է՝ մեր վիճակագիրները երբեք հակված չեն եղել օրվա իշխանություններին վշտացնել: Ու հիմա էլ (ինչպես միշտ) հայտնվել է տնտեսության պաշտոնական պատկեր, որ երկակի տեսք ունի: Տեսք, որին շատ սազական է «լավատեսական ողբերգություն» արտահայտությունը (կամ էլ հակառակը՝ եթե Դուք իշխանամետ եք): Համեմատենք ամենաթարմ հաշվետվությունները: «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-նոյեմբերին» հաշվետվությունը հիմնականում տնտեսական ցուցանիշների անկում է արձանագրում՝ նախորդ տարվա տվյալների համեմատ: Դիտարկենք միայն շինարարության ոլորտի թվերը: Շինարարության ոլորտի պաշտոնական անկումը նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ՝ 11.2 տոկոս է: Այս ցուցանիշը տնտեսագետների համար անսպասելի չէր: Շատ մասնագետներ նույնիսկ պատերազմից առաջ էին երկնիշ տնտեսական անկում կանխատեսում: 2020-ն ի վերջո երկնիշ կրճատում էլ արձանագրելու է: Պաշտոնապես: Որովհետև նույն պաշտոնական վիճակագրությունը Տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.3 տոկոսանոց անկում արդեն արձանագրել է: Բայց նաև արձանագրել է անհասկանալի տվյալներ, որոնց «շնորհիվ», անհրաժեշտության դեպքում (խոսքը պաշտոնական հրահանգ ստանալու մասին է), հնարավոր կլինի ավելի բարենպաստ տնտեսական ամփոփում ապահովել տարվա համեմատ: Նման տվյալների «բազա» կա պաշտոնական մեկ այլ հաշվետվության մեջ, որ կրում է «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2020թ. հունվար-նոյեմբերին» երկար անունը: Սկզբից հիշենք, որ շինարարությունն անցած տարվա ամփոփված 11 ամիսների ընթացքում երկնիշ կրճատվել է: Հիշենք ու դիտարկենք շինարարության համար անհրաժեշտ շինանյութերի արտադրության պաշտոնական տվյալները՝ «բնեղեն արտահայտությամբ»: Պարզվում է՝ որոշ հիմնական շինանյութերի արտադրությունն աճել է: Ընդ որում՝ նույնպես երկնիշ: Օրինակ, ցեմենտի արտադրությունն աճել է 19.2 տոկոսով: Միանգամից նշենք՝ նախորդ տարիների նման, անցած տարի էլ մեր երկրից ցեմենտ չի արտահանվել: Կարելի է, իհարկե, փաստարկել, որ նվազել է ցեմենտի ներմուծումը: Այլ կերպ ասած, տեղական արտադրությունը փոխարինել է ներմուծվող ցեմենտին: Բացատրությունը կարելի կլիներ տրամաբանական համարել, եթե չհայտարարվեր, որ աճել է շինարարական շաղախների արտադրությունը (18.4 տոկոսով): Նախորդ տարի շինարարության ավելի մեծ՝ 11.2 տոկոս, ծավալները փաստորեն ապահովվել են ավելի համեստ ծավալ ունեցող շինարարական շաղախների արտադրության պարագային: Իհարկե, կարելի է տրամաբանական մեկ այլ տարբերակ էլ առաջարկել՝ ենթադրելով, որ 2019-ին շինարարական շաղախների արտադրությունը ստվերային ու չհարկվող ոլորտում է եղել: Բայց նման վարկած առաջ քաշողը հաստատաբար «սև» ու «հակաթավշյա» պիտի որակվի: Որովհետև դեռևս անտիկ ժամանակներից է հայտնի, որ մեր նոր իշխանությունները ստվերից ու կոռուպցիայից հեռու են (անտիկ աշխարհում այս միտքը «Կեսարի կինը կասկածից վեր է» արտահայտությամբ էր բանաձևվում): Սույն հակասությունից զատ, կա մեկ զուտ հայկական շինանյութ, որի արտադրողն ու սպառողը միայն մենք ենք: Խոսքը գաջի մասին է: Շինարարության անկման ֆոնին բոլորովին համահունչ չէ այն պաշտոնական հայտարարությունը, որ գաջի արտադրությունը 2020 հունվար-նոյեմբերին աճել է 28.3 տոկոսով: Գաջը, հակառակի պես, բարդ պահպանվող շինանյութ է: Այն արտադրել ու լավ ժամանակների համար պահեստավորելը տնտեսական ինքնասպանության պես բան է: Բայց այսքանով չեն ավարտվում «անտրամաբանական» աճի ցուցանիշները շինանյութերի արտադրատեսակների բնեղեն արտահայտության ցանկում: Պարզվում է՝ աճել է մարմարյա քարերի արտադրությունը՝ 17.5 տոկոս, սալարկման քարերի արտադրությունը (առասպելաբարո է աճել` 56.5 տոկոս): Այն, որ մյուս ավանդական քարատեսակների (տուֆ, բազալտ և այլն) արտադրությունը կրճատվել է, համահունչ է շինարարության ընդհանուր ու երկնիշ կրճատման պաշտոնական տվյալին: Այնպես որ՝ վիճակագրությունն ընդհանուր անկում արձանագրելով՝ պահպանում է աննախադեպ աճ «արձանագրելու» հնարավորությունը: Համապատասխան հանձնարարության դեպքում: Բնականաբար:
Արա Գալոյան
168.am
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
16:09 07.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
16:28 07.08.25
17:52 07.08.25
17:09 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03