Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որն անցկացվելու է հիբրիդային տարբերակով՝ հունվարի 25-ից 28-ը, թույլ տալով անդամներին հեռակա մասնակցել կամ անձամբ ներկա լինել Ստրասբուրգում: Վեհաժողովը կքննարկի COVID-19 պատվաստանյութերի էթիկական, իրավական և գործնական նկատառումները: Բանավեճի ընթացքում խորհրդարանականներին կդիմի ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Վեհաժողովին ներկայացվել է նաև ընթացիկ հարցերի բանավեճի երեք դիմումներ՝ - «Ուկրաինայում ռուսերեն և այլ ազգային փոքրամասնությունների լեզուների արգելում» - «Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենադարձության անհիմն ձգձգումը` որպես Մարդու իրավունքների եվրոպական միջազգային ստանդարտների խախտում» - «Ղրիմի ժամանակավոր գրավված Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների փաստացի իրավիճակը՝ «Կովիդ -19» համաճարակների ժամանակ»: Վեհաժողովին առաջարկվել է օրակարգում ներառել հրատապ քննարկման երեք թեմաներ՝ - «Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը և կալանավորումը 2021 թվականի հունվարին» - «Բելառուսում իրավիճակի վատթարացումը» - «Խոսքի ազատությունը (ՄԻԵԴ 10-րդ հոդված) «Big Tech» ընկերությունների կողմից սպառնալիքի տակ»: Օրակարգի այլ թեմաներն են ԵԽ անդամ երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումները, քրոնիկ և երկարատև հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ խտրականությունը: Նստաշրջանի ընթացքում վեհաժողովը կընտրի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալին, վեհաժողովի գլխավոր քարտուղարին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հունաստանի և Շվեյցարիայի դատավորներին: Այս ընտրություններն անցկացվելու են անհատական էլեկտրոնային քվեարկությամբ: Արդարադատության ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը կդիմի Վեհաժողովի անդամներին և կպատասխանի նրանց հարցերին, ինչպես նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը (Նախարարների կոմիտեում Գերմանիայի նախագահության շրջանակներում) և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Քննարկումներ կլինեն նաև Լեհաստանում և Մոլդովայի Հանրապետությունում դատավորների անկախության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ: Կքննարկվի նաև Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կորոշի նստաշրջանի բացմանը:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01